Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հուլիսի 16-ին՝ շուրջ 4 ժամ առաջ, հայտնել էր, որ բախումների արդյունքում նախնական տվյալներով կա 161 զոհ, շուրջ 1440 վիրավոր, 2389 ձերբակալված զինվորական, այդ թվում՝ հրամկազմի ներկայացուցիչներ։ Այս մասին Թուրքիայի վարչապետը նշում է իր հայտարարությունում։ Սակայն զոհվածների թվի մեջ, ըստ նախնական տեղեկությունների, չեն ներառվել հեղաշրջմանը մասնակցած և սպանված ուժայինները։
Առավոտյան Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 1-ին բանակի հրամանատար, ԶՈւ ԳՇ պետի պաշտոնակատար, բանակի գեներալ Ումիդ Դյունդարը հայտնել էր, որ հեղաշրջման փորձին մասնակից 104 ուժային է սպանվել։ Այս տվյալները ևս կարող են փոփոխված լինել։
Նախնական տեղեկություններով ձերբակալվել են Թուրքիայի տարբեր մասերում տեղակայված զորամասերի, ռազմաբազաների հրամանատարներ, ինչպես նաև Ստամբուլի և Անկարայի զինվորական ուսումնարանների շուրջ 500 կուրսանտներ, որոնք ևս աջակցել են հեղաշրջման փորձին։ Այդ թվում ձերբակալվել է Թուրքիայի ցամաքային ուժերի ռազմական ինստիտուտի 467 կուրսանտ, 20 սպա, սակայն տվայլները կարող են փոփոխվել ։
Սակայն Թուրքիայի վարչապետի հայտարարությունից հետո թուրքական մամուլը գրել է նաև բազմաթիվ այլ ձերբակալվածների մասին։
Ձերբակալվածների թվում են` Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի 5 բանակային զորամիավորումներից մեկի՝ Էգեյան բանակի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մեմդուհ Հաքբիլենը, Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի՝ Դիարբեքիրում տեղակայված 8-րդ ավիաբազայի շուրջ 100 սպա, այդ թվում՝ 2 գեներալ։ Հատուկ նշանակության ուժերի Հաքքարիի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Ահմեդ օթալը։ Աղրի Դողուբայազիդ գավառում՝ 15 բարձրաստիճան սպա։ Ինջիրլիք ավիաբազայից՝ 4 ռազմական օդաչու, ինչպես նաև ռազմաբազայում տեղակայված 10-րդ ավիաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Բեքիր Էրջանը։ Սամսունի կայազորի հրամանատար, գեներալ-մայոր Մեհմեթ Շյուքրյու Էյենը։ Թուրքիայի արևմտյան Բալըքեսիր քաղաքում տեղակայված ենթասպաների ուսումնարանի պետ, գեներալ-մայոր Շենոլ Ալքըշը, նույն քաղաքում տեղակայված ժանդարմերիայի հետախուզական վարչության պետ, մայոր Թամեր Աքքոյունը։ Էգեյան ծովի ափին տեղակայված Աքսազի ռազմաբազայի հրամանատար, դերծովակալ Նամըք Ալփերը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ, զինդատախազության և զինվորական դատարանների անդամներ։
Զբաղեցրած պաշտոնից ազատվել է Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի հրամանատար, դերծովակալ Հաքան Ուսթեմը։
Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ հեղաշրջման փորձին մասնակցած 8 զինվորականներ ուղղաթիռով փախել են Հունաստան։ Թուրքիայի արտգործնախարարը Հունաստանից պահանջում է հետ վերադարձնել զինվորականներին։
Իշխանամետ ուժերը կարողացել են հետ վերցնել նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի շենքը։ Այն գրաված զինվորականներին ավտոբուսով տեղափոխել են կալանավայրեր։ ԶՈւ ԳՇ պետը, նախնական տեղեկություններով, ազատվել է գերությունից, սակայն դեռևս որևէ ելույթ չի ունեցել, ինչը կասկածի տակ է դնում դա։
Բացի այդ, հեղաշրջման փորձի մասնակիցները գերի են վերցրել ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աբիդին Ունալին։ Վերջինիս վերաբերյալ ավելի թարմ տեղեկություններ չկան։ Առավել վաղ հայտնի էր դարձել, որ ռազմածովային ուժերի նավատորմի հրամնատար, ծովակալ Վեյսել Քյոսելեն, նախնական տեղեկություններով, գերության մեջ է։ Սակայն հետո թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, որը նավը, որտեղ Քյոսելեն էր, վերադարձել է ռազմաբազա։
Հեղաշրջման փորձի ղեկավարմանը մասնակցելու համար մեղադրվում են՝ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքը, ցամաքային ուժերի ռազմաուսումնական հրամնատարության մարտական ուսումնառության գծով հրամանատար, գեներալ-գնդապետ Մեհթիմ Իյիթլին, տարբեր ռազմաբազաների, գարնիզոնների հրամկազմի ներկայացուցիչներ։
Համացանցում հայտնվել են նաև հեղաշրջման փորձին մասնակից զինվորականի գլխատված զինվորականի նկարներ, որը, ելնելով էթնիկայի կանոններից, չենք տեղադրում կայքում։
Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի մասին այլ նյութեր կարող եք ընթերցել՝ անցնելով հետևյալ հղումներով՝
Pingback: Թուրքիայի ՆԳՆ-ն հեռացրել է շուրջ 9 հազար աշխատակցի | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում 2-րդ բանակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 300 սպանված, 1500 վիրավոր | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ՊՆ-ն շարունակում է «թարմացնել» զինուժի հրամկազմը | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի զոհերի վիճակագրություն | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում հատուկջոկատային ռազմածովայինների ընդունելություն է հայտարարվել | Ռազմ.info
Pingback: Հունաստանը հրաժարվել է արտահանձնել Թուրքիայից փախած զինվորականներից 3-ին | Ռազմ.info
Pingback: Հունաստանում կրկին հետաձգվել է թուրք զինծառայողների արտահանձնման քննարկումը | Ռազմ.info
Pingback: Հունաստանը մերժել է Թուրքիային արտահանձնել թուրք զինծառայողներին | Ռազմ.info
Pingback: Հունաստան է փախել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած ևս 2 թուրք զինծառայող | Ռազմ.info