Հուլիսի 10-ին Տավուշի դիրքերում թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել

Հուլիսի 10-ին Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի մոտի հայկական դիրքերից մեկում Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող Տիգրան Մկրտչյանը:

Զինծառայողի վիրավորվելու մասին լուրն իր Թվիթերի գրառմամբ հաստատել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայաստանյան News.am կայքը տեղեկացնում է, որ զինծառայողին վիրահատել են Բերդի հոսպիտալում, այնուհետև տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Նույն օրը թշնամին շարունակել է կրակել նաև Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հուլիսի լույս 11-ի գիշերն էլ թշնամին կրակել է ավտոմատներով, գնդացիրներով և դիպուկահար հրացաններով:

One response to “Հուլիսի 10-ին Տավուշի դիրքերում թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 10–16 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *