Ադրբեջանում մահացել է ապրիլյան մարտերում վիրավորված զինծառայող

Հուլիսի 10-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան մարտերում վիրավորված, Ադրբեջանի ԶՈւ պայմանագարային զինծառայող, տանկի հրամանատար Թաղիև Ռահիմ Գարա օղլուն (Tağıyev Rahim Qara oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Թաղիև Ռահիմ Գարա օղլու

Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Թաղիև Ռահիմ Գարա օղլու

Զինծառայողը թաղվել է Մինգեչաուր քաղաքում: Նա վիրավորվել էր ապրիլի 2-ին Թարթառի շրջանում:

Մահացած զինծառայողը ծնվել է Շաքի քաղաքում, որտեղից էլ 1998-ին կանչվել է զինվորական ծառայության:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն թաքցնում է  ապրիլյան մարտերում սպանված 100-ավոր զոհերի մասին տեղեկությունները, իսկ նման տղեկություն տարածողներն Ադրբեջանում խիստ թշնամաբար են ընդունվում:

Razm.info-ին հաջողվել էր պարզել ապրիլի 2–5 լայնածավալ ռազմական գործողություններում Ադրբեջանի ԶՈւ 94 սպանված զինծառայողի ինքնությունը, սակայն մահացած զինծառայողների թիվը շատ ավելի մեծ է։

Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Թաղիև Ռահիմ Գարա օղլու

Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Թաղիև Ռահիմ Գարա օղլու

One response to “Ադրբեջանում մահացել է ապրիլյան մարտերում վիրավորված զինծառայող

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի հուլիսին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *