ՀՀ ԶՈւ խաղաղապահները ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներ են անցնում

Հուլիսի 11-ից ՀՀ ԶՈւ խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման (C-IED) երեքշաբաթյա դասընթացները, որոնք անցկացնում են Եվրոպայում ԱՄՆ-ի ՑԶ ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարի ուսումնական կենտրոնի հրահանգիչները: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներից

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներից

Դասընթացը կենտրոնացված է ինքնաշեն պայթուցիկ սարքերի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքման, ռոբոտներով, ձեռքի ականորսիչներով հայտնաբերման ու վնասազերծման տեսական և գործնական վարժանքների վրա:

Ամերիկյան կողմը «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի շրջանակներում պատրաստակամություն է հայտնել աջակցել ոչ միայն դասընթացների պարբերաբար կազմակերպման, այլ նաև ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման հարցում:

Դասընթացն անցկացվում է միջազգային անվտանգության ապահովմանն աջակցելու ոլորտում 2015 թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովի ընթացքում ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման ու վնասազերծման անձնակազմ և մինչև 2017-ի վերջն այդ ոլորտում ինքնաբավ կարողություններ ունենալու վերաբերյալ ՀՀ ստանձնած պարտավորությունների նախապատրաստական փուլի շրջանակներում:

Հիշեցնենք՝ 2015-ի սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայտնել էր, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները համակարգող կառույցները դիմել են Հայաստանին՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով:

Հայաստանն առաջարկել էր ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն օգտագործել, որն այժմ Հայաստանի տարածքում իրականացնում է հումանիտար ականազերծում: Գումարտակը համալրվելու է վերջին տարիներին ահաբեկչական խմբավորումների կողմից լայնորեն կիրառվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման տեխնիկայով:

Ներկայիս դասընթացը ուղղված է նշված գումարտակի մարտական պատրաստության որակների բարձրացմանը և անհրաժեշտ տեխնիկայով համալրմանը:

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներից

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներից

One response to “ՀՀ ԶՈւ խաղաղապահները ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներ են անցնում

  1. Pingback: ՀՀ ՊՆ-ում քննարկել են խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *