Ռուսաստանի հարավում անցկացվել է ՀՕՊ զորավարժություն

Ռուսաստանի հարավային՝ մերձկովկասյան տարածքում անցկացվել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժություն, որին մասնակցել է ավելի քան 500 զինծառայող, ներգրավված է եղել շուրջ 100 միավոր տեխնիկա: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:

«Պանցիր Ս-1» զենիթահրթիռային հրանոթային համալիր

«Պանցիր Ս-1» զենիթահրթիռային հրանոթային համալիր

Զորավարժությանը մասնակցելու համար ավելի վաղ հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները և ռազմական տեխնիկան Կրասնոդարի երկրամասից տեղափոխվել են Աստրախանի շրջանի «Աշուլուկ» զորավարժարան:

Այնուհետև ՀՕՊ ուժերը անցել են մարտական հերթապահության և պաշտպանել են յուրային զորքերի պայմանական խմբավորումը և վարչական օբյեկտները:

Զորավարժության շրջանակներում հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումերը «Բուկ-Մ2» զենիթահրթիռային և «Պանցիր-Ս1» զենիթահրանոթային հիթիռային համալիրների կրակով խոցել են պայմանական թշնամու օդային թիրախները:

Զորավարժության հաջորդ փուլին ներգրավվելու են Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիներ, որոնցով նույնպես խոցելու են օդային թիրախներ: Զորավարժության արդյունքները կամփոփվեն հուլիսի 18-ին:

Վերջին շաբաթվա ընթացքում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զորամասերը զորավարժություններ են անցկացրել նաև Ստավրոպոլի երկրամասում, Չեչնիայում, ինչպես նաև Հայաստանում (շարունակվում է):

Հոդվածի հեղինակ Զեմֆիրա Եգանյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *