Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում սկսվել են մարտական պատրաստության ստուգումներ, որոնց ընթացքում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի շտաբի հանձնաժողովը ուսումնասիրում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի, Գյումրիի ռազմական կայազորի ստորաբաժանումների պատրաստությունը, ինչպես նաև «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարանների ուսումնանյութական բազան: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը:
Ստուգումները ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը թույլ են տալու գնահատել ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ստուգումների ընթացքում հատուկ ուշադրության է դարձվել ՀՕՊ հերթապահ ուժերի և միջոցների մարտական պատրաստության բերելուն:
Մշակվել է տագնապով վերկացը և ստորաբաժանման դուրս գալը նախանշված շրջանները՝ զորավարժարաններում կործանիչ և բանակային ավիացիայի քողարկված ուսումնամարտական առաջադանքների կատարումով:
Հրամանատարությունը վարժանքներին մասնակցող ստորաբաժանումների երթին հետևել է «Օրլան-10», «Տախիոն» և «Նավոդչիկ-2» ԱԹՍ-ներով:
Ավելացնենք, որ ներկայում 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները պատրաստվում են հուլիսի կեսերին ամբողջ անձնակազմով անցկացվելիք զորավարժությանը:
Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան
Pingback: Հայաստանում ՌԴ ռազմաբազան պաշտպանության անցնելու վարժանքներ է անում բարձրլեռնային զորավարժարանում | Ռազմ.info
Pingback: Հայաստանում ՌԴ ռազմաբազան ավարտել է «Ալագյազում» անցկացված վարժանքները | Ռազմ.info