Ապրիլյան մարտերի մասնակից զինծառայողների համար կկազմակերպվեն ՏՏ դասեր

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների  ձեռնարկությունների  միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է «ՀՀ զինված ուժերից զորացրվող զինծառայողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և զբաղվածության ապահովում» ծրագիրը, որի նպատակն է ինժեներական գիտելիքներ և հմտություններ փոխանցել ապրիլյան մարտական գործողությունների մասնակից, զորացրված կամ առաջիկայում զորացրվող ժամկետային զինծառայողներին, վիրավոր զինածառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում է ԻՏՁՄ-ի կայքը:

Կրտսեր մասնագետների հետ զրույց «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնում (արխիվ)

Կրտսեր մասնագետների հետ զրույց «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնում (արխիվ)

Ծրագիրն իրականացվելու է դասընթացների միջոցով: Տևողությունը վեց ամիս է:  Յուրաքանչյուր ուսումնական խմբում կարող է ընդգրկվել 15  անձ:

Դասընթացը հնարավորություն կտա տիրապետել ծրագրավորման նախնական համակարգչային ծրագրավորման լեզվից (Scratch) մինչև բարձր մակարդակի ծրագրավորման լեզու (JavaScript), սովորել ռոբոտաշինության սկզբուքներ:

Նախատեսվում է, որ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Երևանում առաջին դասընթացը կանցկացվի հուլիսի 15-ին:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • Անձը հաստատող փաստաթղթով և զինվորական գրքույկով ներկայանալ տարածքային զինվորական կոմիսարիատ և հաշվառվել:
  • Հաշվառվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության տարածքային կենտրոնում գործազուրկի կամ աշխատանք փնտրողի կարգավիճակ ստանալու համար

Հաշվառվելիս անձը պետք է ցանկություն հայտնի ծրագրավորողի մասնագիտություն ձեռք բերելու համար:

Հարցերի համար էլ կարելի է զանգել ԻՏՁՄ ծրագիրը համակարգողին 011548881 (ներքին՝ 12) հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *