Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազան զորավարժություն է անում ամբողջ կազմով

Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել է Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի ամբողջ անձնակազմի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետևակի մարտական մեքենաները զորավարժության ժամանակ

ՌԴ ԶՈւ ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետևակի մարտական մեքենաները զորավարժության ժամանակ (արխիվ)

Զորավարժությանը ներգրավված է ռազմաբազայի զրահատեխնիկան, հատուկ տեխնիկան, ավիացիան ու հակաօդային պաշտպանությունը:

Զորավարժությունը մեկնարկել է 100 կմ-անոց երթով, որի ժամանակ ռազմաբազայի ստորաբաժանումները հետ են մղել պայմանական հակառակորդի ավիացիայի և հետախուզադիվերսիոն ստորաբաժանումների հարձակումները, հաղթահարել է պայմանական վարակված տարածքները:

Բազայի ինժեներական ստորաբաժանումներն իրականացրել են դիրքերի ամրաշինական աշխատանքներ, տեղադրել են ականային պատնեշ և այլն:

Զորավարժության ընթացքին բազայի ղեկավարությունը և ստուգողները հետևել են «Նավոդչիկ-2», «Օրլան-10» և «Տախիոն» անօդաչու թռչող սարքերի համալիրներով:

Ավելացնենք, որ զորավարժությանը պատրաստվելու համար անցած շաբաթվա ընթացքում ռազմաբազայի ԱԹՍ-ների ստորաբաժանումները փորձնական թռիչքներ են կատարել:

Նույն նպատակով ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները դաշտային ելք են անցկացրել «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում, ՄիԳ-29 կործանիչների, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ գրոհային ուղղաթիռների օդաչուները թռիչքներ են կատարել թույլատրելի նվազագույն և առավելագույն բարձրությունների վրա: Իսկ հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները դեսանտավորման վարժանքներ են անցկացրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *