Թուրքիայում պաշտպանության նախարարության կառուցվածքի և պարտականությունների մասին թիվ 1325 օրենքի փոփոխության համաձայն՝ երկրի ցամաքային, ռազմօդային և ռազմածովային ուժերի հրամանատարությունները դրվել են պաշտպանության նախարարի ենթակայության ներքո: Այս մասին հրամանագիրը հրապարակվել է հուլիսի 31-ին Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում (T.C. Resmi Gazete): Մինչ այս այդ հրամանատարությունները ենթարկվել են երկրի ԶՈւ գլխավոր շտաբին:
Բացի այդ Թուրքիայի նախագահն ու վարչապետը վերոհիշյալ հրամանատարությունների հետ ունենում են մշտական ուղիղ կապ և կարող են անհրաժեշտության դեպքում հրաման տալ նրանց։
Նշենք, որ երկրի զինված ուժերում փոփոխությունների մասին հուլիսի 30-ին հայտարարել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է թուրքական Haberturk կայքը:
Նույն հրամանագրի համաձայն՝ բոլոր ռազմական դպրոցները փակվելու են, փոխարենը ստեղծվելու է պաշտպանության նախարարության համալսարան, որը կազմված է լինելու ցամաքային, ռազմօդային, ռազմածովային դպրոցներից և սպայական կազմ պատրաստող բարձրագույն դպրոցներից: Համալսարանի ռեկտորին նշանակելու է երկրի նախագահը:
Նշենք, որ հուլիսի 28-ին որոշում է ընդունվել Թուրքիայի ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարությունները դնել ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տապալվել, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:
- Թուրքիայում մոտ 7000 ոստիկան շրջափակել են «Ինջիրլիք» ռազմաբազան:
- Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԶՈւ-ում նոր զինվորականներ են նշանակվել բարձր պաշտոնների
- Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է ԶՈւ 8651 զինծառայող
- Թուրքիայի ԶՈւ գեներալակազմի 1/3-ը կալանավորվել է հեղաշրջման փորձի համար
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 300 սպանված, 1500 վիրավոր
- Հեղաշրջման փորձ Թուրքիայում․ իշխանության ուժերը հայտնում են, որ այն ճնշվել է
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձում գլխավոր դերում ժանդարմերիան է
Pingback: Թուրքիայում վերացնելու են նաև զինվորական դատարանների համակարգը | Ռազմ.info
Pingback: Էրդողանը պատրաստվում է դառնալ Թուրքիայի միանձնյա ղեկավար՝ հսկողության տակ վերցնելով նաև ԶՈւ-ն | Ռազմ.info