Հուլիսի 31-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ամենայն հանավականությամբ ազգային հետախուզական կազմակերպությունը և ԶՈւ գլխավոր շտաբը գործողությունների համար պատասխանատու կլինեն նախագահին: Նշվում է, որ փոփոխությունը հիմանականում պայմանավորված է նրանով, որ ազգային հետախուզական կազմակերպությունը թերացել է իր աշխատանքում, ռազմական հեղաշրջման փորձի մասին նախօրոք տեղեկություններ չի տրամադրել երկրի նախագահին կամ վարչապետին:
Այս մասին հայտնում է թուրքական A- Haber լրատվակայքը:
Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է սահմանադրական այնպիսի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, որով ԱՀԿ-ն և ԳՇ-ն պատասխանատվություն կկրեն նախագահի առաջ:
Նշենք, որ հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը ռազմական հեղաշրջման փորձից ժամեր առաջ ծրագրվող գործողությունների մասին հայտնել էր ԶՈւ ԳՇ պետին և գաղտնի խորհրդակցություն ունեցել: Նախկինում ազգային անվտանգության կազմակերպությունը և գլխավոր շտաբը գործողությունների համար պատասխանատու էին վարչապետի և նախարարների խորհրդի առաջ:
Նշենք, որ վերջերս տեղեկություններ են շրջանառվում ազգային հետախուզական կազմակերպությունը երկու մասի՝ ներքին և արտաքին հետախուզության տարբեր կառույցների բաժանելու մասին: Սակայն այս մասին պաշտոնական աղբյուրները դեռ լռում են :
Նշենք, որ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը մինչ այս համարվում էր նախագահ Էրդողանի հավատարիմ մարդկանցից մեկը: Հետախուզական ծառայությունն առհասարակ համարվում էր ԶՈւ գլխավոր շտաբին հակակշռող հիմնական ուժերից մեկը:
Ավելի վաղ՝ հուլիսի 30-ին, Էրդողանը հայտարարել էր զինված ուժերի կառուցվածքում փոփոխություններ իրականացնելու մասին: Մասնավորապես ԶՈւ գլխավոր շտաբը դրվել է պաշտպանության նախարարության ենթակայության ներքո:
Բացի այդ, երկրի ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարությունները արդեն Թուրքիայի ԶՈւ ԳՇ ենթակայության տակից հանվել և դրվել ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում եղել է ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:
- Թուրքիայում մոտ 7000 ոստիկան շրջափակել են «Ինջիրլիք» ռազմաբազան:
- Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԶՈւ-ում նոր զինվորականներ են նշանակվել բարձր պաշտոնների
- Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է ԶՈւ 8651 զինծառայող
- Թուրքիայի ԶՈւ գեներալակազմի 1/3-ը կալանավորվել է հեղաշրջման փորձի համար
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 300 սպանված, 1500 վիրավոր
- Հեղաշրջման փորձ Թուրքիայում․ իշխանության ուժերը հայտնում են, որ այն ճնշվել է
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձում գլխավոր դերում ժանդարմերիան է
- Թուրքիայի ԶՈւ 9 գեներալ և 311 զինվորական դասալիք են համարվում
- Թուրքիայում վերացնելու են նաև զինվորական դատարանների համակարգը
Pingback: Թուրքիայի հետախուզական բոլոր ծառայություններում փոփոխություններ են սպասվում | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հուլիսի – 6 օգոստոսի, 2016 | Ռազմ.info