Թուրքիայում հուլիսի 15-16-ին ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 18-ի դրությամբ կալանավորվել է 103 գեներալ և ծովակալ, այդ թվում՝ ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատարը, ՌՕՈւ նախկին հրամանատարը: Նախորդ ամսվա տվյալներով Թուրքիայի ԶՈւ գեներալների և ծովակալների թիվը 358 էր: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Կալանավորվածների մեջ մեծ թիվ են կազմում ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամկազմի ներկայացուցիչները:
Հավելենք, որ բացի գեներալներից կալանավորվել են նաև գնդապետներ, մայորներ, միջին և կրտսեր սպայական կազմի բազմաթիվ ներկայացուցիչներ, ռազմական ուսումնարանների սաներ և պետեր:
Դեռևս ընթանում է նախաքննական փուլը, սակայն կալանավորված գեներալների մի մասը արդեն ձերբակալվել են, ներկայացվել են մեղադրանքներ: Ձերբակալավածների թվում է նաև ՌՕՈւ և ՀՕՊ ուժերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, ՌՕՈւ գեներալ-լեյտենանտ Սուադ Մուրադ Սեմիզը, ՌՕՈւ արևմտյան հրամանատարության պետ, գեներալ-մայոր Դուրսուն Պակը: Թուրքիա-ՆԱՏՕ ՌՕՈւ միացյալ հրամանատարական կենտրոնի պետ, գեներալ-մայոր Ռեջեփ Ունալը
Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ ներդրված քարտեզում, որը թարմացվելու է:
Կալանավորված գեներալների մեջ մեծ թիվ են կազմում նաև ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության մի շարք բարձրաստիճան սպաներ: Հատկանշական է, որ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող գեներալները Թուրքիայի ԶՈւ և ժանդարմերիայի՝ Թուրքիայի տարբեր շրջանների համանատարներ են և կենտրոնացած չեն եղել միայն մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում, որտեղ հիմնական գործողություններն են ընթացել:
Ստորև ներկայացնում ենք կալանավորվածների և ձերբակալվածների մի մասին, որոնք մեղադրվում են հեղաշրջման փորձի անմիջական կազմակերպման մեջ:
Թուրքիայի հարավային, հարավարևելյան՝ Իրաքին և Իրանին սահմանակից շրջաններից կալանավորվել են՝
Շրնաքի Չաքըրսյողութ գավառի ժանդարմերիայի հատուկ նշանակության բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Օսման Գյուրջանը, Էլյազիգի (Խարբերդ) 51-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլքերիմ Ունլուն: Սղերթի կոմանդոսների հատուկ նշանակության 3-րդ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Ահմեթ Շիմշեքը:
Թուրքիայի կենտրոնական շրջանների ստորաբաժանումների հրամակազմից ձերբակալվել են՝
Սպարտայի Էղիրդիր գավառում տեղակայված լեռնային կոմանդոսների (հատուկ նշանակության ստորաբաժանում) ռազմաուսումնական բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մեթին Աքքայա: Սպարտայի զինվորական կայազորի հրամանատար, գեներալ-մայոր Մուսթաֆա Քուրութմազը: Աքընջըի 4-րդ ավիաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Հաքան Էվրիմը մեղադրվում է «ահաբեկչական կառույց հիմնելու», «սահմանադրական կարգը վերացնելու փորձի» համար: Նույն մեղադրանքով ձերբակալվել է նաև Ստամբուլի հյուսիսային ուղղության ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Օմեր Ֆարուք Հարմանջըքը:
Թուրքիայի արևմտյան մասում տեղակայված ստորաբաժանումների հրամկազմից ձերբակալվել են՝
Դենիզլիի կայազորի և հատուկ նշանակության 11-րդ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Քամիլ Օզհան Օզբաքիրը: Վերջինս մեղադրվում է նաև Թուրքիայի նախագահի դեմ մահափորձ իրականացնելու համար:
Թուրքիայի Հյուսիսիային մասում տեղակայված ստորաբաժանումների հրամկազմից՝
Ամասիայի 15-րդ հետևակային ռազմաուսումնական բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Մուսթաֆա Յըլմազը: Սամսունի կայազորի հրամանատար, գեներալ-մայոր Շյուքրու Էքենը:
Pingback: Թուրքիայի ՆԳՆ-ն հեռացրել է շուրջ 9 հազար աշխատակցի | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում 2-րդ բանակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո զինծառայողներ, տեխնիկա է անհետացել | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ժանդարմերիան անցնելու է ՆԳՆ վերահսկողության ներքո | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում հուլիսի 15-ից ձերբակալվել է 165 գեներալ, 6746 այլ բարձրաստիճան զինվորականներ | Ռազմ.info