Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հուլիսի – 6 օգոստոսի, 2016

Վրաստանը պաշտպանության նոր նախարար ունի • Սիրիայում խոցել են ռուսաստանյան ուղղաթիռ, խմբավորումներից մեկը պահանջել է օդաչուների մարմինները փոխանակել բանտարկված զինյալների հետ • Ոչ մարտական կորուստ ադրբեջանական բանակում • Թուրքիայում մոտ 7000 ոստիկան շրջափակել են «Ինջիրլիք» ռազմաբազան • «Իսլամական պետությունը» ծրագրում է հարվածել Իրանին• Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի հուլիսին • Ադրբեջանի «Արազ» ռազմարդյունաբերական գործարանի տեղը, արտադրական հնարավորությունները • ԱՄՆ ՌՕՈւ F-35A կործանիչների առաջին միավորումը պատրաստ է մարտական գործողությունների • Կասպից ծովում մեկնարկել է «Ծովային գավաթ-2016» մրցույթը • Իրանում վնասազերծել են ահաբեկչական խմբավորման 102 զինյալների • Թուրքիան` Գերմանիայի և Մալազիայի հետ համատեղ կարտադրի նոր զրահատեխնիկա • Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը և ԳՇ-ն պատասխանատու կլինեն նախագահին • Սպանվել է Թալիբան ահաբեկչական շարժման առանցքային առաջնորդներից մեկը • Ռուսաստանը Սիրիայում Տու-214Ռ հետախուզական ինքնաթիռներ է կիրառել • Թուրքիայի հետախուզական բոլոր ծառայություններում փոփոխություններ են սպասվում • Սիրիայի օդուժը կասեցրել է Հալեպում զինյալների առաջխաղացումը • Հուլիսի 16-ից Թուրքիայում բերման է ենթարկվել է շուրջ 26 հազար քաղաքացի • Ռուսաստանը Ղազախստանին կտրամադրի Ս-300 ԶՀՀ-ների 170 հրթիռ • Պենտագոնը հրաժարվում է փոխհատուցել Պակիստանի հակաահաբեկչական ծախսերը • Թուրքիայի ԶՈւ 9 գեներալ և 311 զինվորական դասալիք են համարվում • Թուրքիայում վերացնելու են նաև զինվորական դատարանների համակարգը • Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ փոփոխություններ զինված ուժերում • Սիրիական զորքերը պահպանել են վերահսկողությունը Դեր Զորում

Սիրիայում խոցել են ռուսաստանյան ուղղաթիռ • «Իսլամական պետությունը» ծրագրում է հարվածել Իրանին •ԱՄՆ ՌՕՈւ F-35A կործանիչների առաջին միավորումը պատրաստ է մարտական գործողությունների • Վրաստանը պաշտպանության նոր նախարար ունի

Սիրիայում խոցել են ռուսաստանյան ուղղաթիռ • «Իսլամական պետությունը» ծրագրում է հարվածել Իրանին •ԱՄՆ ՌՕՈւ F-35A կործանիչների առաջին միավորումը պատրաստ է մարտական գործողությունների • Վրաստանը պաշտպանության նոր նախարար ունի

Ադրբեջան / Վրաստան 

• Օգոստոսի 1-ին, ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանում՝ Բեյլագանի զորամասերից մեկում, ջրահեղձ է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997-ին ծնված Փերվիզ Փաշաօղլուն (Pərviz Paşaoğlu): Բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2016թ. հուլիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 3 դեպք:

• Բաց աղբյուրների հետազոտության արդյունքում Ռազմինֆոն պարզել է Ադրբեջանի ռազմարդյունաբերական «Արազ» գործարանի տեղը, ինչպես նաև գործառույթները, արտադրական հնարավորությունները:

• Օգոստոսի 1-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի պաշտանության նախարարի պաշտոնին նշանակել է պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Լևան Իզորիային:

Վրաստանի պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան

Վրաստանի պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան

Թուրքիա 

• Հուլիսի 31-ի գիշերը Թուրքիայի ոստիկանությունը շրջափակել էր երկրի հարավ-արևմուտքում՝ Ադանա քաղաքի մոտակայքում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազան: Թուրքիայում պաշտպանության նախարարության կառուցվածքի և պարտականությունների մասին թիվ 1325 օրենքի փոփոխության համաձայն՝ երկրի ցամաքային, ռազմօդային և ռազմածովային ուժերի հրամանատարությունները դրվել են պաշտպանության նախարարի ենթակայության ներքո:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը հայտնել է, որ զինվորական դատարանները և դատախազությունները նույնպես փակելու են: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած 9 գեներալ և ծովակալ, ինչպես նաև 311 այլ զինծառայող հաջողացրել են թաքնվել: Օգոստոսի 3-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ հուլիսի 15-16-ին Թուրքիայւոմ ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո մինչ օրս բերման է ենթարկվել շուրջ 26 հազար քաղաքացի, որից 13 հազարի գործերն արդենն քննվում են դատարաններում:

• Հուլիսի 31-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ամենայն հանավականությամբ ազգային հետախուզական կազմակերպությունը և ԶՈւ գլխավոր շտաբը գործողությունների համար պատասխանատու կլինեն նախագահին: Օգոստոսի 3-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Թուրքիայի հետախուզական համակարգում լուրջ բացեր կան, որոնք թույլ տվեցին ռազմական հեղաշրջման փորձ իրականացնել: 

• Թուրքական, Գերմանական և Մալազիական  ընկերությունները հայտարարել են անվավոր և թրթուռավոր զրահատեխնիկա արտադրելու նպատակով Թուրքիայի տարածքում համատեղ ձեռնարկություն հիմնելու աշխատանքներ սկսելու վերաբերյալ:

Թուրքիայի ԶՈւ դասալիք փոխծովակալները. Նկարը՝ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության

Թուրքիայի ԶՈւ դասալիք փոխծովակալները. Նկարը՝ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության

Իրան

• Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ավելի է մոտեցել Իրանի սահմաններին և ծրագրում է հարվածներ հասցնել վերջինիս:

• Օգոստոսի 3-ին Իրանի արևմտյան և հյուսիս-արևմտյան մասերում վնասազերծվել է նախկինում «Աբու Բաքր»,  այսօր՝ «Թաուհիդ և Ջիհադ» ահաբեկչական խմբավորման 102 անդամ աջակից:

Սիրիա 

• Oգոստոսի 1-ին, Սիրիայի Իդլիբ նահանգում խոցել են Սիրիայում ռուսաստանյան ավիախմբի Մի-8 բեռնատար ուղղաթիռ, իսկ ահաբեկչական խմբավորումներից մեկը պահանջել է զոհված օդաչուների մարմինները փոխանակել Սիրիայի բանտերում գտնվող զինյալների հետ: ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դիրքերը հետախուզելու համար օգտագործել են Տու-124Ռ (Ту-214Р) մարտավարական հետախուզական ինքնաթիռներ:

• Օգոստոսի 2-ին Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են հետ մղել երկրի կենտրոնարևելյան շրջանում ռազմավարական կարևոր դիրք զբաղեցնող Դեյր Էզ-Զոր քաղաքի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումը: Օգոստոսի 4-ին, նախքան Հալեպի հարավում ահաբեկչական խմբավորումների գրոհի սկսվելը, Սիրայի կառավարական օդուժը դաշնակից ուժերի հետ համատեղ ավիահարվածներ են հասցրել խմբավորումների դիրքերին:

Օգոստոսի 1-ին Սիրիայում խոցված Մի-8 ուղղաթիռը: Լուսանկարը՝ Reuters-ի

Օգոստոսի 1-ին Սիրիայում խոցված Մի-8 ուղղաթիռը: Լուսանկարը՝ Reuters-ի

Ռուսաստան / ԱՄՆ / Ղազախստան / Աֆղանստան / Պակիստան

• Հուլիսի 31-ին, Կասպից ծովերի ջրերում, Դաղստանի «Կասպիյսկ» զորավարժարանում «Բանակային միջազգային խաղեր-2016» մրցաշարի շրջանակներում մեկնարկել է «Ծովային գավաթ-2016» ռազմածովային մրցույթը:

• Օգոստոսի 2-ին ՌԴ և Ղազախստանի պաշտպանության նախարարներ  Սերգեյ Շոյգուն և Իմանգալի Տասմագամբետովը բանակցել են Ղազախստանին Ս-300 ՀՕՊ համակարգի համար նախատեսված 170 զենիթային հրթիռներ փոխանցելու շուրջ:

• ԱՄՆ ՊՆ-ն (Պենտագոն) Պակիստանին հակաահաբեկչական պայքարի համար նախապես որոշված 300 միլիոն դոլարը չի տրամադրի:

• F-35A «Lightning II» կործանիչ-ռմբակոծիչներից բաղկացած առաջին էսկադրիլիան բերվել է օպերատիվ պատրաստության նախնական մակարդակի և պատրաստ է գործողություններ իրականացնել:

ԱՄՆ ՌՕՈւ F-35A կործանիչ-ռմբակոծիչները պատրաստվում են մեկնել մշտական տեղակայման ավիաբազա

ԱՄՆ ՌՕՈւ F-35A կործանիչ-ռմբակոծիչները պատրաստվում են մեկնել մշտական տեղակայման ավիաբազա

• Աֆղանստանի հյուսիսային Կունդուզ նահանգի Քալա-Է-Զալ շրջանում անօդաչու թռչող սարքով հասցված ավիահարվածից սպանվել է Թալիբան ահաբեկչական շարժման առանցքային առաջնորդներից մեկը՝ Մուլլա Խաիրուլահը:

Հայաստանի ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *