Հուլիսի 31-ի գիշերը Թուրքիայի ոստիկանությունը շրջափակել է երկրի հարավ-արևմուտքում՝ Ադանա քաղաքի մոտակայքում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազան: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
Ավելի ուշ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ավիաբազայում «անվտանգության վիճակի հերթական ստուգում է» և ոչ մի արտակարգ դրություն չկա:
Սակայն ասեկոսներ կան, որ դա արվել է Թուրքիայում երկրորդ հնարավոր ռազմական հեղաշրջման փորձը կանխելու համար: Ըստ «Հյուրիեթ» պարբերականի՝ մոտավորապես 7000 ոստիկանն անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու համար ուղարկվել են Ադանայի անվտանգության ծառայություն, նահանգապետարան և օդանավակայան: Բացի այդ ավիաբազա են ուղարկվել զրահամեքենաներ և ջրցան մեքենաներ:
Նշենք, որ հուլիսի 29-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Անկարայի Կազան գավառ այցելության ժամանակ հայտարարել է, որ փակվելու է Թուրքիայի ռազմօդային ուժերի ենթակայության տակ գտնվող Աքընջը ավիաբազան, քանի որ այն եղել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հիմնական կենտրոններից մեկը: Այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի վարչապետը հայտարարել է նաև, որ փակվելուն են այն բոլոր զորանոցները, որտեղից դուրս են եկել տանկերն ու ուղղաթիռները հեղաշրջման փորձի ժամանակ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձ է կատարվել, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ, այդ թվում նաև Աքընջըի 4-րդ ավիաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Հաքան Էվրիմը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:
- Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԶՈւ-ում նոր զինվորականներ են նշանակվել բարձր պաշտոնների
- Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է ԶՈւ 8651 զինծառայող
- Թուրքիայի ԶՈւ գեներալակազմի 1/3-ը կալանավորվել է հեղաշրջման փորձի համար
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 300 սպանված, 1500 վիրավոր
- Հեղաշրջման փորձ Թուրքիայում․ իշխանության ուժերը հայտնում են, որ այն ճնշվել է
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձում գլխավոր դերում ժանդարմերիան է
Pingback: Թուրքիայում վերացնելու են նաև զինվորական դատարանների համակարգը | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ԶՈւ 9 գեներալ և 311 զինվորական դասալիք են համարվում | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը և ԳՇ-ն պատասխանատու կլինեն նախագահին | Ռազմ.info
Pingback: 16899 ձերբակալված, 76100 աշխատանքից հեռացված` Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները Անկարայից և Ստամբուլից դուրս կտեղակայվեն | Ռազմ.info