Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած 9 գեներալ և ծովակալ, ինչպես նաև 311 այլ զինծառայող հաջողացրել են թաքնվել:
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Դասալիք գեներալ և ծովակալների թվում են՝
- Փոխծովակալ Հայրեդդին իմրան (Hayrettin İmran) — Գյոլջուկի ռազմածովային բազայի հրամանատար:
- Դերծովակալ Այհան Բայ (Ayhan Bay) — ՌԾՈւ նավատորմի հյուսիսային ուղղության հրամանատար (Գյոլջուք, Քոջաելի)
- Դերծովակալ Նազմի Էքինջի (Nazmi Ekinci) — ՌԾՈւ նավատորմի հարավային ուղղության հրամանատար (Աքսազ, Մուղլա)
Ընդհանուր առմամբ հայտնի է դասալիք 2 փոխծովակալի, 4 դերծովակալի և մեկ գեներալ-մայորի ինքնություն: Նշվում է, որ ծովակալներից մի քանիսը հեղաշրջման փորձի օրը կազմակերպել էին ՌԾՈւ նավատորմի հրամանատար, ծովակալ Վեյսել Քյոսելեին պատանդ վերցնելու գործողությունը:
Բացի այդ, համաձայն տարածվող տեղեկության, դասալիք ծովակալները ցանկանում էին նավատորմի ուժերով մտնել Անկարա:
Նշենք, որ Թուրքիայում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ: Հուլիսի 1-ի դրությամբ Թուրքիայի զինված ուժերում կար 358 գեներալ և ծովակալ:
Հուլիսի 29-ին գեներալի և ծովակալի կոչումներ էին ստացել 99 գնդապետներ, սակայն ևս 47 գեներալ ուղարկվել էր թոշակի: Դեռևս պարզ չէ, թե արդյոք այդ 47 գեներալները ձերբակալված 119-ի թվում էին, սակայն 119 ձերբակալված և 9 դասալիք գեներալ և ծովակալ ամենաքիչը արդեն իսկ հեռացվել է ԶՈւ շարքերից:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:
- Թուրքիայում մոտ 7000 ոստիկան շրջափակել են «Ինջիրլիք» ռազմաբազան:
- Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԶՈւ-ում նոր զինվորականներ են նշանակվել բարձր պաշտոնների
- Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է ԶՈւ 8651 զինծառայող
- Թուրքիայի ԶՈւ գեներալակազմի 1/3-ը կալանավորվել է հեղաշրջման փորձի համար
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 300 սպանված, 1500 վիրավոր
- Հեղաշրջման փորձ Թուրքիայում․ իշխանության ուժերը հայտնում են, որ այն ճնշվել է
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձում գլխավոր դերում ժանդարմերիան է
Pingback: Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը և ԳՇ-ն պատասխանատու կլինեն նախագահին | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հուլիսի – 6 օգոստոսի, 2016 | Ռազմ.info
Pingback: 16899 ձերբակալված, 76100 աշխատանքից հեռացված` Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո | Ռազմ.info