Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը հայտնել է, որ զինվորական դատարանները և դատախազությունները նույնպես փակելու են:
Նշենք, որ հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո զինվորականներից և այլ ուժայիններից զատ թուրքական իշխանությունները ձերբակալել էին նաև հարյուրավոր զինվորական դատարավորների և դատախազների:
Թուրքիայի վարչապետը մեկնաբանել է նաև ռազմական ուսումնական հաստատությունները փակելու տեղեկությունը, նշելով, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները շարունակելու են գործել, միայն թե արդեն պաշտպանության նախարարության ենթակայության ներքո:
Փակվելու են միայն ռազմական ուսումնարանները, լիցեյները: Դրա փախարեն զինվորական բարձրագույն ուսումնական հաստատատություններ ընդունվելու իրավունք են ստանալու բոլոր ուսումնարանների, այդ թվում՝ «Իմամ հաթիփ» դպրոցների սաները (իսլամական դպրոցներ):
Սա ըստ էության նշանակում է, որ Թուրքիան մուտք է գործում բանակն իսլամացնելու փուլ, ինչից մինչ օրս հաջողվում էր խուսափել՝ բանակի շարքեր ընդունելով միայն ռազմական ուսումնարաններն ավարտածներին:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում 3 ամսով արտակարգ դրություն էր հայտարարվել: Դրանից հետո թուրքական իշխանությունները ձեռնախուխ եղան երկրի ռազմական համակարգի ամբողջական փոփոխությունների:
Մասնավորապես Թուրքիայի Հանրապետության հիմնադրման թվականից ի վեր առաջին անգամ զինված ուժերը դրվեցին պաշտպանության նախարարության, այն է՝ քաղաքացիական կառույցի ենթակայության տակ: Ռազմակրփական համակարգը նույնպես այսուհետ ենթարկվելու է պաշտպանության նախարարությանը և անմիջապես կապված է լինելու կառավարությանը:
Ավելացնենք, որ Թուրքիայի վարչապետի հայտարարության համաձայն՝ 1684 սպա և ենթասպա արդեն իսկ հեռացվել է Թուրքիայի զինված ուժերի շարքերից՝ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով: Նշենք նաև, որ 119 գեներալ և ծովակալ, բազմաթիվ գնդապետներ են նույն մեղադրանքով ձերբակալվել:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:
- Թուրքիայում մոտ 7000 ոստիկան շրջափակել են «Ինջիրլիք» ռազմաբազան:
- Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԶՈւ-ում նոր զինվորականներ են նշանակվել բարձր պաշտոնների
- Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է ԶՈւ 8651 զինծառայող
- Թուրքիայի ԶՈւ գեներալակազմի 1/3-ը կալանավորվել է հեղաշրջման փորձի համար
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 300 սպանված, 1500 վիրավոր
- Հեղաշրջման փորձ Թուրքիայում․ իշխանության ուժերը հայտնում են, որ այն ճնշվել է
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձում գլխավոր դերում ժանդարմերիան է