Օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացել է 1996թ. ծնված զինծառայող Գևորգ Արթուրի Հարությունյանը: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի ՊԲ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդասմներին, հարազատներին և ծառայակիցներին:
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2016-ի օգոստոսին. Razm.info | Ռազմ.info