Օգոստոսի 2-ին ԱՄՆ ՌՕՈւ մարտական ավիացիայի հրամանատար, գեներալ Հերբերթ Կարլայսը հայտարարել է, որ F-35A «Lightning II» կործանիչ-ռմբակոծիչներից բաղկացած առաջին էսկադրիլիան բերվել է օպերատիվ պատրաստության նախնական մակարդակի և պատրաստ է գործողություններ իրականացնել:
Ամերիկյան խոշոր ավիաարտադրող Lockheed Martin ընկերության հետ համապատասխան պայմանագրի ստորագրումից 15 տարի անց առաջին 15 միավոր F-35A կործանիչ–ռմբակոծիչները ռազմական հերթապահություն կիրականացնեն Յուտա նահանգի Հիլլ ավիաբազայում:
ԱՄՆ ՌՕՈւ-ն ընդհանուր առմամբ մտադիր է ձեռք բերել 1763 միավոր F-35A կործանիչ: Նշված ինքնաթիռի արդիականացված տարբերակները կհամալրեն նաև ԱՄՆ ՌԾՈւ և ծովային հետեվակի կորպուսի սպառազինությունը:
Էսկադրիլիայի օպերատիվ պատրաստության նախնական մակարդակը ենթադրում է 12-24 ինքնաթիռների պարտադիր առկայություն, տեղակայման և օպերատիվ գործողությունների իրականացման հնարավորություն, ինչպես նաև անհրաժեշտ լոգիստիկ և նյութատեխնիկական բաղադրիչների առկայություն:
F-35-ը համարվում է հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչ և նախագծվել է Lockheed Martin ամերիկյան ընկերության կողմից: Բացի բազային՝ F-35A տարբերակից, ԱՄՆ ծովային հետևակի համար նախագծվել է նաև F-35B տարբերակը՝ ուղղահայաց վայրէջքի և կարճ թռիչքի հնարավորությամբ, իսկ ԱՄՆ ՌԾՈւ-ի համար նախագծվել է F-35C տարբերակը, որը նախատեսված է ավիակրից թռիչքների համար:
Հոդվածի հեղինակներ՝
Վլադ Վարդանյան
Հայկ Խաչիկյան
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հուլիսի – 6 օգոստոսի, 2016 | Ռազմ.info
Pingback: Ճապոնիան ձեռք կբերի ամերիկյան F-35A կործանիչ-ռմբակոծիչներ | Ռազմ.info
Pingback: F-35 կործանիչների ուշացումը նոր հեռանկարներ է բացում F/A-18 կործանիչների համար | Ռազմ.info