Թուրքիայի ժանդարմերիան անցնելու է ՆԳՆ վերահսկողության ներքո

Հուլիսի 22-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան թուրքական NTV հեռուսատալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի ժանդարմերիան հանվելու է ԶՈւ գլխավոր շտաբի վերահսկողությունից և ամբողջությամբ դրվելու է ՆԳՆ-ի վերահսկողության ներքո:

Սրա պատճառը Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձն է, որում մեծ մասնակցություն է ունեցել ժանդարմերիան և ձերբակալվածների մեջ մեծ թիվ են կազմում ժանդարմերիայի զինվորականները:

Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հուլիսի 23-ին հայտարարել է, որ վերացվելու է նախագահի պահպանության գունդը: Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ԶՈւ ԳՇ կդրվի Թուրքիայի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո, վերջինս պատասխանել է, որ գլխավոր շտաբը իր գործողությունների համար շարունակելու է հաշվետու մնալ կառավորությանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում եղել է ռազմական հեղաշրջման փորձ, որից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի մի շարք զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:

One response to “Թուրքիայի ժանդարմերիան անցնելու է ՆԳՆ վերահսկողության ներքո

  1. Pingback: Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *