Թուրքիայում ևս 3 ամսով «արտակարգ իրավիճակ» է հայտարարվում

Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ նախարարների խորհրդի որոշմամբ ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ իրավիճակը երկարացվել է ևս 90 օրով։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ոտսիկանության հատուկջկատայիններ

Թուրքիայի ոտսիկանության հատուկջկատայիններ

Օգոստոսի 21-ին Թուրքիայում հայտարարված արտակարգ իրավիճակը պետք է ավարտվեր հոկտեմբերի 19-ին։ Սակայն այս որոշմամբ արտակարգ իրավիճակը երկարացվում է ևս 3 ամսով, ինչը, թուրքական կողմի հաղորդմամբ, ուղղված է «Թուրքիան ամբողջությամբ ահաբեկիչներից մաքրելուն»։

Նշենք, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակի պայմաններում, Թուրքիայում աշխատանքից հեռացվել են բազմաթիվ զինվորականներ, քաղաքացիական աշխատողներ։ Փակվել են տասնյակ հեռուստաընկերություններ, լրատվակայքեր, որոնք, թուրքական իշխանությունների պնդմամբ, «ահաբեկչական քարոզչություն էին իրականացնում»։

Արտակարգ իրավիճակի պայմաններում կառավարությունը նախագահի գլխավորությամբ ընդունում է հրամանագրեր, որոնք օրենքի ուժ ունեն։ Հրամանագրերը ներկայացավում են խորհրդարանի հաստատմանը։ Տեղում գրեթե բացարձակ իշխանությունը պատկանում է նահանգապետերին։

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *