Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հոկտեմբերի 6-12

Նախիջևանում ռազմական մեքենա է ընկել կիրճը: Ադրբեջանի սադրանքը: Զորացրված զինծառայողը մահացել է: Փողոցում կրակ են բացել զինծառայողի վրա: Ռուսները հեռացան Գաբալայի ՌՏԿ-ից: Ղազախի շրջանում՝ սահմանին, կասկածելի դեպքը: Ոստիկանության սերժանտը փորձել է սահման անցնել ու Հայաստան գալ: Պաշտպանության նախկին փոխնախարարը՝ պաշտոնապես ընդդիմություն: Ղուբայում զինծառայողներին ստիպել են փողոցները մաքրել:

Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայան

1.Նախիջևանում «Ուրալ» մակնիշի մեքենան, որի ղեկին է եղել պայմանագրային զինծառայող, 1974-ին ծնված Մամեդ Հուսեյն օղլու Հուսեյնովը, ընթացքի ժամանակ շրջվել է և ընկել մոտակա կիրճը։ Հուսեյնովը տեղում մահացել է։ Մեքենայի ուղևորը՝ Իլքին Օրուջևը, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։

Հոկտեմբերի 10-ին ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական կողմի վարկածը: Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ հայտարարել էր՝ իբր «հայկական կողմից արձակված գնդակից»առաջնագծում զինծառայող է վիրավորվել։

Զորացրված 20-ամյա զինծառայող Էլնուր Իսքենդեր օղլու Մամեդրզաևը հոկտեմբերի 10-ին դուրս է եկել զորամասից, տուն ուղևորվելու ճանապարհին վրաերթի է ենթարկվել «Մերսեդես» մակնիշիավտոմեքենայի վարորդի կողմից և հոսպիտալում մահացել:

Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում Աբադ Ֆահրեդդին օղլու Սարդարովը որսորդական հրացանից կրակ է բացել ու վիրավորել իր հոր մոտ բնակարան վարձող, Ադրբեջանի սահմանապահ ծառայության դասակի հրամանատար, 1990-ին ծնված լեյտենանտ Ասիմ Ազիզ օղլու Ազիզովին։

2. Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի զինված ուժերը վերջնականապես ավարտեցին Ռուսաստանից Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի ընդունման գործընթացը։

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է՝ հավանաբար Գաբալայի ՌՏԿ-ն քանդեն, այն այլևս ոչ մի արժեք չունի։

3. Հոկտեմբերի 6-ին մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ, մասնավորապես՝ «Անս Պրեսս» լրատվակայքը, տեղեկացրել են, որ Ադրբեջանի Ղազախի շրջանի՝ Հայաստանի հետ սահմանամերձ Մեզեմ գյուղի 3 բնակիչներ պայթել են ականի վրա: Սա բավականին կասկածելի պատմություն է, քանի որ 3 հոգին տարբեր գյուղերից էին, և ըստ ադրբեջանական վարկածի՝ գնացել էին ոչխարների հոտը հետ բերելու:

4. Ադրբեջանի ոստիկանության սերժանտներից մեկը հոկտեմբերի 5-ին Ղազախի շրջանում փորձել է անցնել սահմանը ու մտնել Հայաստան, սակայն նրան կանգնեցրել են սահմանապահ զինծառայողները և հանձնել ոստիկանության բաժանմունք։

5. Բաքվի զինվորական դատարանը Ադրբեջանի ԶՈւ շնաբույծ  Զիյաֆեթ Հասանովին դատապարտել է 9 տարի ազատազրկման:

6. Մինգեչաուրի զորամասերից մեկի հրամանատար, ծնունդով Թովուզի շրջանից, փոխգնդապետ Մեհմեդ Թաղիևը, պարզվում է, մեղավոր է եղել 2 զինծառայողի մահվան համար, սակայն դեռ շարունակում է պաշտոնավարել:

7. Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ զինծառայողի մահվան գործով ռազմական բժիշկ Վասիֆ Ադիգյոզալովի ազատազրկումը կայացել է վաղուց կատարված միջադեպի մեծ աղմուկի ֆոնին, իրականում նա մեղավոր չէ զինծառայողի մահվան մեջ:

8. Սուրեթ Հուսեյնովի հեղաշրջման փորձի մասնակից, Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, բանակային կորպուսներից մեկի նախկին հրամանատար Իսա Սադիգովը դիմել է՝  Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ (ԱԺՃ) կուսակցություն անդամագրվելու հայցով:

9. Բաքվում հայտնաբերել են «ՌԳ-5» նռնակ, ԱԿ ինքնաձիգի մեկ պահունակ, 23 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ։

10. Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կայքերը կրկին բարձրացրել են ԶՈւ ԳՇ պետ Նաջմեդդին Սադիգովի՝ լեզգին լինելու և ծննդավայր Դաղստանում իր անունով փողոց ունենալու թեման:

11. Ղուբայում նախագահ Իլհամ Ալիևի ժամանման կապակցությամբ զինծառայողներին հարկադրել են մաքրել քաղաքի փողոցները:

12. Հոկտեմբերի 10-ին՝ նախագահական ընտրությունների հաջորդ օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Պակիստանի ներկայացուցչին՝ զրուցելով ավելի շատ նախագահականընտրությունների ընթացքից ու արդյունքներից։

13. Հոկտեմբերի 11-ին 3 հոգի փորձել է հատել Իրանի և Ադրբեջանի սահմանը: Ադրբեջանի սահմանապահները կրակ են բացել ու սպանել նրանցից մեկին:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *