Ադրբեջանի փորձագետ Ջաֆարովը դեմ է ռազմական բժշկի ձերբակալությանը

Դեռևս հոկտեմբերի 4-ին Ռազմինֆոն տեղեկացրել էր՝ Ադրբեջանում ձերբակալել են ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալի բժշկական ծառայության փոխգնդապետ Վասիֆ Ադիգյոզալովին հիվանդության պատճառով կյանքից հեռացած զինծառայողին սխալ ախտորոշում սահմանելու մեղադրանքով: Պաշտոնական վարկածին Ադրբեջանում շատերը չեն հավատում:

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարով

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարով

Որոշ լրատվակայքերի փոխանցմամբ՝ զինծառայող Էլդար Նովրուզովի մահվան պատճառը պաշտպանության նախարարության կամայական վերաբերմունքն էր: Զինծառայողի ծնողները հիվանդության սրման սկզբնական շրջանում Ադրբեջանի ՊՆ-ին պնդել են, որ իրենց որդին վերջապես հետազոտվի։ Բժշկական զննումը կատարվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում թուրք բժշկի կողմից, որը խորհուրդ է տվել հիվանդին անմիջապես տեղափոխել թուրքական «Գյուլհանե» հոսպիտալ։

Ադրբեջանի ՊՆ-ն ոչ մի կերպ չի արձագանքել, ինչի պատճառով էլ Նովորուզովի հարազատները ցույց են կազմակերպել հոսպիտալի շենքի մոտ։ Որոշ ժամանակ անց միայն Ադրբեջանի ՊՆ-ն համաձայնել է զինծառայողին տեղափոխել թուրքական հոսպիտալ։ Պաշտպանության նախարարության կամայականության պատճառով գործընթացի երկարաձգումն իր հերթին հանգեցրել է նրան, որ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում զինծառայողը մահացել է։

Հոկտեմբերի 5-ին ռազմական բժշկի ձերբակալման փաստի առնչությամբ մեկնաբանությամբ հանդես է եկել «Գյունդելիք Ադրբեջան» և «Իրական Ադրբեջան» թերթերի նախկին աշխատակից, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: Վերջինս վկայել է, որ Վասիֆ Ադիգյոզալովի ազատազրկումը կայացել է վաղուց կատարված միջադեպի մեծ աղմուկի ֆոնին: «Իրականում նա մեղավոր չէ զինծառայողի մահվան հարցում, նրան ձերբակալել են ընդամենը ցույց տալու համար, որ ինչ-որ բան անում են գործի առնչությամբ»,_ասել է Ջաֆարովը:

Հիշեցնենք, որ Ուզեիր Ջաֆարովը դեռևս հուլիսի սկզբներին դիմել էրՄարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ 2007-ին Ադրբեջանի ՊՆ գնդապետներից մեկի դեմ հդոված գրելուց հետո ծեծի ենթարկվելու գործի առնչությամբ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ վերջերս փորձագետը պարբերաբար հանդես է գալիս իշխանամետ մամուլում՝ հայկական բանակին և ՀՀ ՊՆ-ին ուղղված խիստ բացասական որակավորումներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *