Նախիջևանում ռազմական մեքենա է ընկել կիրճը. կա զոհ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող ռազմական մեքենա է ընկել կիրճը։ Միջադեպը գրանցվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, փոխանցել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ուրալ» մակնիշի ռազմական մեքենան, որի ղեկին է եղել պայմանագրային զինծառայող, 1974-ին ծնված Մամեդ Հուսեյն օղլու Հուսեյնովը, ընթացքի ժամանակ շրջվել է և ընկել մոտակա կիրճը։ Հուսեյնովը տեղում մահացել է։ Մեքենայի ուղևորը՝ Իլքին Օրուջևը, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *