Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանում գրանցված դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ զորացրված զինծառայողներից մեկը։ Միջադեպը տեղի է ունեցել Ղարադաղի շրջանում։
Ինչպես հաղորդում են Ղարադաղի շրջանի ոստիկանական բաժանմունքից, վերջերս զորացրված 20-ամյա զինծառայող Էլնուր Իսքենդեր օղլու Մամեդրզաևը հոկտեմբերի 10-ին դուրս է եկել զորամասից և տուն ուղևորվելու ճանապարհին վրաերթի է ենթարկվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից։
Զինծառայողին ծանր վիճակում տեղափոխել են հոսպիտալ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Նշենք, որ Էլնուր Մամեդրզաևը զորակոչվել էր Շամխորի շրջանից։
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։