Ճապոնիան ներկայացրել է 2008-ից նախագծվող անվավոր տանկը

Ճապոնիայում ներկայացվել է 105 մմ թնդանոթոով նոր անվավոր տանկը։ Այն ստացել է Mobile Combat Vehicle (Մոբայլ քոմբատ վեհիքլ) անվանումը։

Mobile Combat Vehicle-ը հիմնական սպառազինությունը 105 մմ թնդանոթն է, սպառազինության մեջ մտնում են նաև 12,7 մմ ու 7,62 մմ գնդացիրներ։

Mobile combat vehicle ճապոնական անվավոր տանկը

Mobile combat vehicle ճապոնական անվավոր տանկը

Թեթև տանկերի համեմատությամբ տանկն ունի ավելի մեծ արագություն ու շարժունակություն՝ շնորհիվ անվավոր կառուցվածքի ու փոքր զանգվածի։ 4 զույգ անիվները թույլ են տալիս զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն։ Տանկի զանգվածը 26 տոննա է, շարժիչի հզորությունը՝ 570 ձիաուժ։ Անձնակազմը 4 հոգի է։

Ճապոնիայում անվավոր պլատֆորմի ստեղծումը սկսվել է դեռևս 2008-ին, իսկ նոր տանկի սպառազինությունում ընդգրկելը նախատեսված է 2016 թվականին։

One response to “Ճապոնիան ներկայացրել է 2008-ից նախագծվող անվավոր տանկը

  1. Pingback: Ճապոնական Mitsubishi ընկերությունը զրահափոխադրիչ է նախագծել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *