Թուրքիան Սիրիայի հետ սահմանին պատ է կառուցում, շարունակում է օդ բարձրացնել կործանիչներ։ Թուրքական կարճ հեռահարության զենիթահրթիռային համակարգը փորձարկվում է։ Թուրքիայի ԳՇՊ-ն Կոսովոյում է։ Եվս մեկ հեղաշրջման գործով դատավարության որոշումներ են հայտնի։
” Թուրքիայում սկսել են Սիրիայի հետ սահմանին պարիսպ կառուցել, իսկ պաշտոնական Անկարան պատի կառուցումը պատճառաբանում է սահմանը խախտելու հաճախացած դեպքերի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։
” Թուրքիան հոկտեմբերի 5-6-ին մի քանի անգամ կործանիչներ է օդ բարձրացրել, երբ Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանի մոտակայքում, սիրիական ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ու ուղղաթիռը թռիչքներ են կատարել։
” Թուրքական կարճ հեռավորության զենիթային հրթիռի առաջին կրակային փորձարկումն անցկացվել է հոկտեմբերի 6-ին Թուզ լճի մոտակայքում գտնվող զորավարժարանում։ Թուրքիան սեփական զենիթահրթիռային համակարգը ստեղծել է 2011 թվականին Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարած «Ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ» (HISAR-A) նախագծի շրջանակներում։
” Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը երկօրյա այցով մեկնել է Կոսովո, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, ինչպես նաև այցելել օսմանյան շրջանից մնացած մզկիթ։
” Թուրքիայում վճռաբեկ 9-րդ դատարանը հրապարակել է «Մեծ մուրճ» («Բալյոզ») անունը կրող հեղաշրջման փորձի գործով անցնող մեղադրյալների պատիժները։
Թուրքական վճռաբեկ դատարանը երկարատև քննությունից հետո «Մեծ մուրճ» հեղաշրջման գործով վճիռներն անփոփոխ է թողել 237 մեղադրյալի նկատմամբ։
” Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Թուրքիայի՝ չինական ՀՕՊ համակարգեր ընտրելու որոշումը՝ միևնույն ժամանակով անհիմն համարելով արևմտյան պետություններիարտահայտած դժգոհությունն այս կապակցությամբ։
” Թուրքիայի խորհրդարանը ևս մեկ տարով երկարաձգել է երկրի կառավարության և զինված ուժերի՝ Իրաքի տարածքում«հակաահաբեկչական ռազմական գործողություններ» իրականացնելու մանդատը։
Ռազմաշաբաթը նաև