Ռազմաշաբաթ. Հայաստան. հոկտեմբերի 6-12

Հայկական արտադրության դիպուկահար հրացաններ և ատրճանակներ: Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին: ԶՈւ մայոր է մահացել: Ավարտվեց «Արձագանք-2013» զորավարժությունը: Կառավարությունը մերժել է զինծառայողների կենսաթոշակի չափի ավելացման նախագիծը: Ավտոպատահարից տուժել են զինծառայողներ. կյանքին վտանգ չի սպառնում: Ավտովթարից ՊԲ-ում զոհ կա: Ավարտվեց ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2013» զորավարժությունը:

Տանկերը գրոհով առաջ են շարժվում

1. Հոկտեմբերի 7-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար, պարոն Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին: Քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում ԿԽՄԿ կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների խնդիրներին վերաբերվող հարցեր:

2. Հոկտեմբերի 5-ին Սևան-Մարտունի ճանապարհին ավտոպատահարի հետևանքով մահացել է Հայաստանի զինված ուժերի մայոր Դավիթ Կարապետյանը։ Դեպքը եղել է շաբաթ երեկոյան։

3. Զենքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Ասպար Արմս» ՍՊԸ հրավերով Ռազմինֆոն կարողացավ նախօրոք ծանոթանալ հայրենական արտադրության հրազենի ու զինամթերքի որոշ տեսակների, որոնք ցուցադրվեցին «Արձագանք-2013» զորավարժության ժամանակ: Մանրամասներն` այստեղ:

ASP-01/ASP-01G ատրճանակը։

ASP-01/ASP-01G ատրճանակը։

4. Հոկտեմբերի 7-ից մեկնարկեց «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները։ Եռօրյա մարզումներն իրականացվեցին «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով: Զորավարժության ընթացքում փորձարկվեց հոգեբանական հաղթահարման արգելագոտին, կրակային պատրաստություն անցան Կառավարության անդամները: Ակտիվ փուլում զինծառայողներն իրականացրին մարտական գործողություններ:

արձագանք 2

5. Հոկտեմբերի 10-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ քննարկվել է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակի չափի ավելացման հարցը։ Կառավարությունը նպատակահարմար չի համարել ներկայացված օրենքի նախագծի ընդունումը: Գործադիրը դեմ է արտահայտվել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագծին:

6. Հոկտեմբերի 9-ին Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհին միջադեպ է գրանցվել, որի հետևանքով վնասվածքներ են ստացել ՀՀ ԶՈւ զինծառայողներ։ Ռազմինֆոյի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ վիրավորները 4-ն են,  նրանց կյանքինվտանգ չի սպառնում։

7. Հոկտեմբերի 11-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1993 թվականի ծնված Ժակ Գևորգի Գալստյանը։

8. Հոկտեմբերի 7-11-ը Չելյաբինսկում ընթացող ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2013» զորավարժությունն ավարտվեց։ Մարզումներին մասնակցում էր նաև հայկական 50 հոգանոց զորախումբը։ Փուլերի ընթացքում փորձարկվել են տարբեր մարտավարություններսցենարներ։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *