Ադրբեջանում փողոցում կրակ են բացել զինծառայողի վրա

Հոկտեմբերի 10-ին Գյոյթեփե քաղաքում՝ Ակիֆ Նահիշևի փողոցում, միջադեպ է գրանցվել։ Կրակ են բացել Ադրբեջանի սահմանապահ ծառայության լեյտենանտի ուղղությամբ։

Ադրբեջանի սահմանապահ զինվորներ

Ադրբեջանի սահմանապահ զինվորներ

Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի ոստիկանական բաժանմունքից տեղեկացնում են, որ 1982-ին ծնված Աբադ Ֆահրեդդին օղլու Սարդարովը որսորդական հրացանից կրակ է բացել ու վիրավորել իր հոր մոտ բնակարան վարձող, Ադրբեջանի սահմանապահ ծառայության դասակի հրամանատար, 1990-ին ծնված լեյտենանտ Ասիմ Ազիզ օղլու Ազիզովին։ Միջադեպի հետևանքով Ազիզովը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հայտնի է նաև, որ Սարդարովին ձերբակալել են։

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *