Բաքվի Նարիմանովի թաղամասում բնակիչները պայթուցիկներ և պահունակ են հայտնաբերել։ Ահազանգի արդյունքում դեպքի վայր են ժամանել ԱԻՆ հատուկ փրկարար ծառայության աշխատակիցները։
Պարզվել է՝ հոկտեմբերի 8-ին Նարիմանովի թաղամասի Ալիյար Ալիևի փողոցի աղբամաններից մեկի կողքին բնակիչները նկատել են կասկածելի իր։ ԱԻՆ աշխատակիցների վկայությամբ՝ այն «ՌԳ-5» նռնակ է եղել։ Բացի այդ, դեպքի վայրում հայտնաբերել են ԱԿ ինքնաձիգի մեկ պահունակ, 23 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ։
Զննումներից հետո պարզվել է՝ նռնակն ուսումնական է։ Պայթուցիկներն ու փամփուշտները հանձնվել են համապատասխան ծառայությանը։