Ադրբեջանի սահմանապահներն Իրանի հետ սահմանին խաղաղ բնակչի են գնդակահարել

Հոկտեմբերի 11-ին Իրանի և Ադրբեջանի սահմանին՝ Յարդիմլիի շրջանում, միջադեպ է գրանցվել։ 3 հոգի փորձել է հատել իրան-ադրբեջանական սահմանը՝  Իրանից անցնելով Ադրբեջան։

Իրանի ու Ադրբեջանի սահմանը

Իրանի ու Ադրբեջանի սահմանը

Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը։

Ըստ ծառայության հաղորդած տեղեկությունների՝ սահմանախախտներից մեկը 1969-ին ծնված, Յարդիմլիի շրջանի բնակիչ Աբիշև Մայիս Մուրթուզ օղլուն է, որի ուղղությամբ Ադրբեջանի սահմանապահները կրակ են բացել ու վիրավորել ոտքը։ Համաձայն նույն աղբյուրի՝ ստացված վնասվածքներից Աբիշևը մահացել է, սակայն մամուլի հաղորդագրության տեքստում այդպես էլ չի մանրամասնած՝ թե ինչու է սահմանապահների բացած կրակի հետևանքով ոտքից վիրավորված բնակիչը տեղում մահացել։

Մյուս սահմանախախտը 1992-ին ծնված Բաքվի բնակիչ Միրսեյֆուլլաև Գյունայ Ազադ գըզըն է։ Նրան ձերբակալել են։ Երրորդ սահմանախախտը 1976-ին ծնված Աբիշև Ռամիզ Մուրթուզ օղլուն է, որին հաջողվել է փախչել։ Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարված։

Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն իր տարածած հաղորդագրության մեջ չի հիշատակում, թե ովքեր էին սահմանախախտները, ինչով էին զբաղվում և թե ինչու էին ցանկանում անցնել սահմանը, ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ նրանց բնութագրում են որպես «մաքսանենգներ»։

Հիշեցնենք, որ իրան-ադրբեջանական սահմանին նման միջադեպերը եզակի չեն։ Դեռևս ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սահմանապահները ձերբակալել էին Իրանից թմրանյութեր տեղափոխող Ադրբեջանի քաղաքացու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *