Մինգեչաուրի զորամասի հրամանատարն իր դեմ հարուցված քրեական գործից հետո շարունակել է պաշտոնավարել

Դեռևս օգոստոսի 26-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել էր, որ ԶՈւ զինծառայող, 1993-ին ծնված Թուրալ Գազիևը տնտեսվարական աշխատանքներ անելիս էլեկտրականության հետ անզգույշ աշխատելու պատճառով էլեկտրահարվել է՝ տեղում մահանալով։ Մինգեչաուրի այն զորամասը, որտեղ որ Գազիևը ծառայում էր, հայտնի է իր տխրահռչակ հրամանատարով:

ադրբեջանական բանակ

Թուրալ Գազիևի հայրը՝ Էլդար Գազիևը, ադրբեջանական լրատվակայքերից մեկի լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ համոզված է՝ իր որդին չէր էլեկտրահարվի, եթե Մինգեչաուրում տեղակայված այն զորամասի հրամանատարական կազմը, որտեղ Թուրալը ծառայում էր, լիներ ուշադիր և պատասխանատվության զգացում ունենար: Զոհվածի հայրը շեշտել է, որ զորամասի հրամանատարությունը նույնիսկ չի բարեհաճել ժամանակին հայտնել իրենց որդու մահվան մասին: Պարզվում է՝ Թուրալը մահացել է օգոստոսի 25-ին, իսկ ծնողներին տեղեկացրել են այդ մասին միայն օգոստոսի 26-ի երեկոյան:

Ադրբեջանական լրատվակայքը հետաքրքիր մանրամասներ է պարզել նաև Մինգեչաուրի նշված զորամասի հրամանատարներից մեկի՝ ծնունդով Թովուզի շրջանից, փոխգնդապետ Մեհմեդ Թաղիևի մասին: Փոխգնդապետը մեղավոր է եղել նաև մեկ այլ զինծառայողի մահվան համար: 2012-ին նրա հրամանատարության ներքո մեկ այլ զորամասում գրանցվել է մահվան ելքով դժբախտ պատահար:

Զորամասում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ զինծառայողներից մեկը վայր է ընկել բարձրությունից և մահացել: Այս միջադեպի շրջանակներում փոխգնդապետ Մեհմեդ Թաղիևի նկատմամբ նույնիսկ հարուցվել է քրեական գործ, սակայն դա չի խանգարել, որպեսզի նա շարունակի զինվորականի իր գործունեությունը և հրամանատարություն ստանձնի Մինգեչաուրի զորամասում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *