Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում. ՊԲ խոսնակ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հայտարարել է՝ իբր «հայկական կողմից արձակված գնդակից» առաջնագծում զինծառայող է վիրավորվել։

սահման, դիրքեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ, մայոր Թեյմուր Աբդուլաևի խոսքերով՝ Ադրբեջանի ԶՈւ 20-ամյա զինծառայող Թարլան Նիզամի օղլու Ջիրիևը հոկտեմբերի 9-ին Ֆիզուլիի շրջանում՝ առաջնագծում, վիրավորվել է իբր «հայերի կողմից բացված կրակից»։

Զինծառայողը զորակոչվել էր Իմիշլիի շրջանից։

Ռազմինֆոն այս տեղեկության առնչությամբ մեկնաբանություն վերցրեց ՊԲ մամուլի խոսնակ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանից։ «Արցախի ՊԲ ստորաբաժանումներն առաջնագծում պահպանում են հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»,-մեր հարցմանը պատասխանեց ՊԲ խոսնակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *