Daily Archives: Դեկտեմբեր 28, 2016

Ռուսաստանը Ղազախստանին է մատակարարել Սու-30ՍՄ կործանիչների հերթական խմբաքանակը

Ղազախստանին մատակարարված Սու-30ՍՄ կործանիչներից մեկը 05 կողահամարով Դեկտեմբեր 28, 2016 18:15 | RAZM.INFO - Մատակարարված կործանիչների քանակը չի նշվում, իսկ հրապարակված լուսանկարներում երևում են դրանցից երկուսը՝ 05 և 06 համարներով: Այս մասին տեղեկացնում է  Ղազախստանի պաշտպանության նախարարության կայքը։  Continue reading

Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայի հարցով բանակցելու են առանց քրդերի. Չավուշօղլու

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր Դեկտեմբեր 28, 2016 18:07 | RAZM.INFO - Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է , որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են հասել Սիրիայի ամբողջ տարածքում դեկտեմբերի 29-ի գիշերվանից «զինյալների և Սիրիայի կառավարական ուժերի» միջև հրադադարի հաստատման նախագծի շուրջ: Ահաբեկչական խմբավորումների վրա այս հրադադարը չի տարածվելու: Սակայն ռուսաստանյան կողմը դեռևս այս հարցով հստակ բան չի ասել:  Continue reading

Իրանը զորավարժության ժամանակ տեղական արտադրության ՀՕՊ հրթիռ է կիրառել

Իրանական արտադրության «Սայադ-3» հրթիռ Դեկտեմբեր 28, 2016 15:47 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Իրանի հարավում անցկացվող «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժության ժամանակ առաջին անգամ «Թալաշ» ԶՀՀ-ից փորձարկվել է տեղական արտադրության մեծ հեռահարության (մինչև 150կմ)  «Սայադ-3»  հրթիռը։ Continue reading

Վրացական զինուժից հեռացված 140 ռազմական ոստիկաններ պատրաստվում են դատի տալ ՊՆ-ին

Վրաստանի ՊՆ Դեկտեմբեր 28, 2016 14:21 | RAZM.INFO - Դեկտեմբերի 27-ին օրեր առաջ Վրաստանի զինված ուժերից հեռացված ռազմական ոստիկանները մամուլի ասուլիս են կազմակերպել և հայտարարել, որ պատրաստվում են համատեղ դատական գործ հարուցել Վրաստանի պաշտպանության նախարարության դեմ՝ իրենց հեռացնելու համար: Continue reading

Ադրբեջանի նախագահը հաստատել է 2017 թ. բյուջեն. մոտ 700 մլն դոլար կուղղվի զենքի գնումներին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետ Նեջմեթթին Սադիկովը: Դեկտեմբեր 28, 2016 13:43 | RAZM.INFO - Դեկտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահը հաստատել է 2017 թ. բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտին հատկացվում է շուրջ 2,6 մլրդ մանաթ (~1.5 մլրդ դոլար), այդ թվում՝ 1,25 մլրդ մանաթը (~700 մլն դոլար) հատկացվում է «հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներին»:  Continue reading

Զորակոչիկները կդասակարգվեն ըստ հումանիտար և տեխնիկական ուղղությունների

Ուսումնական զորամասերի համար ընտրված զորակոչիկները կդասակարգվեն ըստ հումանիտար և տեխնիկական կրթական ուղղությունների: Դեկտեմբեր 28, 2016 12:44 | RAZM.INFO - Ձմեռային զորակոչին ընդառաջ փոխոխություններ են եղել նաև վիճակահանության կարգում։ Կենտրոնական հավաքակայանում զորակոչիկները ևս մեկ անգամ անցնելու են բուժզննություն։ Սահմանվել են նաև զորակոչիկների դասակարգման նոր կատեգորիաներ՝ տարբերանշաններով։ Continue reading

Թուրքիայի զինուժը շարունակում է զինտեխնիկա կուտակել թուրք-սիրիական սահմանին

Թուրքիայի զինուժը ռազմական մեքենաների և զինտեխնիկայի նոր խումբ է տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Դեկտեմբեր 28, 2016 11:59 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Թուրքիայի զինված ուժերի ռազմական մեքենաներից և այլ զինտեխնիկայից կազմված շարասյունը հասել է երկրի հարավային Քիլիս նահանգ՝ անմիջապես Սիրիայի հետ սահման: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: Continue reading

Թուրքիայում կալանավորվել է զինված ուժերի ևս 2 զինծառայող

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին Դեկտեմբեր 28, 2016 11:15 | RAZM.INFO - Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում ոստիկանության կողմի մի քանի օր առաջ ձերբակալված Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայողներից 2-ի նկատմամբ կալանավորելու որոշում է ընդունվել, մյուսը ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Continue reading

Ադրբեջանի զինուժի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների

Դեկտեմբեր 28, 2016 10:21 | RAZM.INFO - Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները Արցախի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ դիմել են պատասխան գործողությունների: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:  Continue reading