Daily Archives: Դեկտեմբեր 12, 2016

Իրանը մարդատար ինքնաթիռներ կգնի ամերիկյան Boeing ընկերությունից

Ամերիկյան Boeing-777 քաղաքացիական ինքնաթիռ Դեկտեմբեր 12, 2016 21:52 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին Թեհրանում ամերիկյան Boeing և իրանական Iran Air ավիաընկերություները ստորագրել են Իրանին 50 միավոր Boeing 737 և 30 միավոր  Boeing 777 մարդատար ինքնաթիռներ վաճառելու մասին համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում է իրանական  «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը: Continue reading

Ռուս-թուրքական գազային դիվանագիտություն․ «Թուրքական հոսքի» գործարկման հնարավորությունները

«Թուրքական հոսք» գազատարի սխեման Դեկտեմբեր 12, 2016 20:19 | RAZM.INFO - Թուրքիան և Ռուսաստանը սկսում են «Թուրքական հոսք» գազատարի ծրագրի իրականացումը։ 2014-ից քննարկվող նախագիծը ընդամենը մեկ տարի առաջ Սիրիայում թուրքական օդուժի կողմից ՌԴ ԶՈւ ինքնաթիռի կործանումից հետո դադարեցվել էր։ Ներկայում ևս Սիրիայի հարցով հիմնական հակասությունները դեռ պահպանվում են, սակայն որոշակի ոլորտներում առկա է երկխոսություն, ընթանում է կարգավորման գործընթաց։ Continue reading

Հայաստանը միացել է ՌԴ-ի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» համաձայնագրին

Դեկտեմբեր 12, 2016 19:59 | RAZM.INFO - Հայաստանը ստորագրել է Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին ՀՀ միանալու համաձայնագիրը։  Continue reading

102-րդ ռազմաբազայում մեկնարկել է դիպուկահարների դաշտային հավաք

Դեկտեմբեր 12, 2016 19:57 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում  մեկնարկել է հրաձգային և հետախուզական ստորաբաժանումների  ավելի քան 100 դիպուկահարների դաշտային հավաք: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում է է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: Continue reading

Զորավարժության ժամանակ Իրանը ներկայացրել է հակադրոնային համակարգ

ԱԻրանի բանակի ցամաքային զորքերի զորավարժության ժամանակ ներկայացված անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման՝ իրանական արտադրության կրովի կայանը Դեկտեմբեր 12, 2016 18:03 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին Իրանի հարավ-արևելքում մեկնարկել է բանակի ցամաքային և ռազմաօդային ուժերի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-4» եռօրյա զորավարժությունը, որի ժամանակ ի թիվս այլ տեխնիկայի՝ ներկայացվել է նաև անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման կրովի կայան, որը կարող է ճնշել ԱԹՍ-ների  GPS հաճախությունները: Continue reading

Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի 1000 դրամ վճարները կլինեն պարտադիր՝ բացառություններով

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան Դեկտեմբեր 12, 2016 17:13 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովում հայտնել է, որ զինծառայողների ապահովագրության համար ստեղծվող հիմնադրամին հազար դրամ վճարելու պարտադիր պահանջը մնում է անփոփոխ, բացառությամբ մի քանի դեպքերի. եթե ընտանիքում կա ժամկետային զինծառայող, հաշմանդամ կամ զոհված զինծառայող: Continue reading

ԻՊ զինյալները վերանվաճել են Սիրիայի Պալմիրա քաղաքը

ԻՊ զինյալները Սիրիայի կառավարական բանակից վերանվաճել են Պալմիրա քաղաքը: Դեկտեմբեր 12, 2016 16:59 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի կառավարական բանակի հետ մի քանի օրյա մարտերում կարողացել են վերանվաճել Հոմս նահանգի Պալմիրա քաղաքը: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:  Continue reading

ԱՄՆ պաշտպանության նախարարն Իրաքում և Իրաքյան Քրդստանում քննարկել է Մոսուլի գործողությունը

ԱՄՆ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին: Դեկտեմբեր 12, 2016 13:52 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը այցելել է Իրաք և հանդիպել է այդ երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադիին: Կողմերը քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ընթացքը:  Continue reading

Թուրքիայի զինված ուժերից մինչև այժմ հեռացվել է շուրջ 22000 մարդ

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս Դեկտեմբեր 12, 2016 12:34 | RAZM.INFO - Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև այժմ երկրի զինված ուժերի հեռացվել է շուրջ 22,085 մարդ, որից 16,409-ը ռազմական դպրոցների կուրսանտներն են: Continue reading

Թուրքիայի զինուժը 25 տանկ է ուղարկել անմիջապես Սիրիայի հետ սահման

Թուրքիայի զինուժը 25 տանկ է ուղարկել անմիջապես Սիրիայի հետ սահման: Դեկտեմբեր 12, 2016 11:27 | RAZM.INFO - Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի զինուժը երկրի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 106-րդ հրետանային գնդի հրամանատարությունից 25 տանկ, զինվորական մեքենաներ և անձնակազմ է ուղարկել նույն նահանգի Օղուզելի և Քարքամըշ գավառների՝ անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:  Continue reading