Ռուսաստանը Ղազախստանին է մատակարարել Սու-30ՍՄ կործանիչների հերթական խմբաքանակը

Մատակարարված կործանիչների քանակը չի նշվում, իսկ հրապարակված լուսանկարներում երևում են դրանցից երկուսը՝ 05 և 06 համարներով: Այս մասին տեղեկացնում է  Ղազախստանի պաշտպանության նախարարության կայքը։ 

Ղազախստանին մատակարարված Սու-30ՍՄ կործանիչներից մեկը 05 կողահամարով

Ղազախստանին մատակարարված Սու-30ՍՄ կործանիչներից մեկը 05 կողահամարով

Սա 2015թ. դեկտեմբերին կնքած  պայմանագրով Ղազախստանին մատակարարվելիք 7 կործանիչների առաջին խմբաքանակն էր։ Այդ գործարքի արժեքը կազմել էր 10 մլրդ դոլար։

Ավելի վաղ Ղազախստանը ստացել էր 2014 թվականին կնքված պայմանագրով նախատեսված «Իրկուտ» ընկերության արտադրության  Սու-30ՍՄ կործանիչների ողջ խմբաքանակը (4 կործանիչ)։

Ղազախստանին մատակարարված Սու-30ՍՄ կործանիչներից մեկը 06 կողահամարով

Ղազախստանին մատակարարված Սու-30ՍՄ կործանիչներից մեկը 06 կողահամարով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *