Daily Archives: Դեկտեմբեր 16, 2016

Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են 2017թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2017թ. համագործակցության պլան Դեկտեմբեր 16, 2016 21:35 | RAZM.INFO - Դեկտեմբերի 16-ին Բաքվում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ստորագրել են 2017թ. համագործակցության ծրագիրը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը: Continue reading

Ռուսաստանի ռազմարդյունաբերության համակարգողն այցելել է Ադրբեջան

Ռուսաստանի փոխվարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բաքվում Դեկտեմբեր 16, 2016 20:47 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ռուսաստանի փոխվարչապետ, ռազմարդյունաբերական կոմիտեի քարտուղար Դմիտրի Ռոգոզինը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և փոխվարչապետ Յագուբ Էյուբովին, ով կարգավորում է ռազմարդյունաբերական ոլորտը: Continue reading

Հալեպում դադարեցվել է զինյալների դուրսբերումը

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր) Դեկտեմբեր 16, 2016 18:05 | RAZM.INFO - Հալեպում դադարեցվել  է զինյալների տարհանումը, քանի որ վերջիններս խախտել են հրադադարի ռեժիմը, փորձել առևանգել մարդկանց և նրանց օգտագործել որպես կենդանի վահան: Continue reading

Իրանական «Բասիջը» զորավարժություն է անցկացրել երկրի հյուսիս-արևելքում

«Բասիջ» ստորաբաժանման զինծառայողները զորավարժության ժամանակ Դեկտեմբեր 16, 2016 18:01 | RAZM.INFO - Դեկտեմբերի 15-ին  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կազմավորումը «Բեյթ օլ մողադասի»  3 գումարտակի 650 զինծառայողի ներգրավվածությամբ   զորավարժություն է անցկացրել երկրի հյուսիսարևելյան Խորասան նահանգի Թորբաթ է Հեյդարիե քաղաքում: Continue reading

Թուրքիան և Ռուսաստանը վերսկսում են ռազմատեխնիկական համագործակցությունը. Կոժին

ՌԴ նախագահ Վլադմիրի Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան: Նկարը՝ «Անադոլու» գործակալության Դեկտեմբեր 16, 2016 13:58 | RAZM.INFO - Ռուսաստան և Թուրքիան մտադրված են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը. այս մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադմիր Կոժինը՝ ամփոփելով ռազմատեխնիկական համագործակցության միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքները: Continue reading

Ռուսաստանն ու Հնդկաստանը նախապատրաստվում են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժությանը

«Ինդրա-2014» զորավարժություն Դեկտեմբեր 16, 2016 13:44 | RAZM.INFO - Դեկտեմբերի 14-ին ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Տրուբից» հականավային կորվետը և ծովային տանկեր «Բորիս Բուտովան» տեղակայվել են Հնդկաստանի Վաշակհապատնամ ՌԾՈւ բազայում՝ «Ինդրա նևի-2016» համատեղ զորավարժությունը մասնակցելու համար: Դեկտեմբերի 16-ին կողմերը համաձայնեցրել են զորավարժության ակտիվ փուլի անցկացումը:  Continue reading

Հալեպի ազատագրումից հետո արդեն տարհանվել է շուրջ 6000 մարդ

Հալեպ. 2016 սեպտեմբեր Դեկտեմբեր 16, 2016 13:08 | RAZM.INFO - Սիրիայի կառավարական ուժերի Հալեպ քաղաքի՝ զինյալ խմբավորումներից ազատագրումից հետո, քաղաքից տարհանվել է շուրջ 6400 մարդ, այդ թվում նաև մոտ տարբեր զինյալ խմբավորումների 3000 զինյալ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալություն: Continue reading

Մինչև տարվա վերջ Ռուսաստանը Չինաստանին կփոխանցի Սու-35 կործանիչների առաջին խմբաքանակը

Սու-35 Դեկտեմբեր 16, 2016 12:52 | RAZM.INFO - Ռուսաստանը Չինաստանին կփոխանցի առաջին 4 միավոր Սու-35 կործանիչը մինչև 2016-ի դեկտեմբերի 25-ը: Կործանիչների մատակարարումը պետք է սկսվեր 2017-ին, սակայն որոշվել է արագացնել գործընթացը և առաջին խումբն ուղարկել այս տարի: Continue reading

Ադրբեջանի նախագահն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի ՊՆ ղեկավարին Դեկտեմբեր 16, 2016 12:38 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելել է Ադրբեջան, հանդիպել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի ՊՆ ղեկավարը: Continue reading

Հալեպից հետո Սիրիայի բանակը կարող է ակտիվանալ այլ ռազմաճակատներում. Ս. Գրիգորյան

Ըստ ԻՊ տարածած լուսանկարների՝ զինյալների ձեռքն է ընկել C-125 ՀՕՊ համակարգ: Դեկտեմբեր 16, 2016 11:32 | RAZM.INFO - Դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը զինյալներից ամբողջությամբ ազատագրել է Հալեպ քաղաքի 105 թաղամասերը՝ ընդհանուր առմամբ, 78,5 քառ. կմ տարածք: Մյուս կողմից էլ Սիրիայում՝ Պալմիրիայի մոտակայքում, ակտիվ մարտեր են ընթանում Սիրիայի բանակի և «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների միջև: Continue reading