Հալեպից հետո Սիրիայի բանակը կարող է ակտիվանալ այլ ռազմաճակատներում. Ս. Գրիգորյան

Դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը զինյալներից ամբողջությամբ ազատագրել է Հալեպ քաղաքի 105 թաղամասերը՝ ընդհանուր առմամբ, 78,5 քառ. կմ տարածք: Մյուս կողմից էլ Սիրիայում՝ Պալմիրիայի մոտակայքում, ակտիվ մարտեր են ընթանում Սիրիայի բանակի և «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների միջև:

Այս թեմանների և Սիրիայում ընթացող գործողությունների հետագա զարգացումների մասին Razm.info-ն զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:

Հալեպի հին կենտրոնը՝ զինյալների վերահսկողությունից հետո

Հալեպի հին կենտրոնը՝ զինյալների վերահսկողությունից հետո

Դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիհարը հայտնել է, որ Սիրիայի կառավարական բանակը Հալեպի բոլոր թաղամասերից դուրս է հանել տարբեր զինյալ խմբավորումների զինյալներին, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Բացի այդ կառավարական ուժերը վերացրել են շուրջ 900 ահաբեկչի և մի քանի տասնյակ ռազմական տեխնիկա և ծանր սպառազինություն:

Զինյալ խմբավորումների վերահսկողությունից Հալեպն ազատագրելու մասին դեռևս դեկտեմբերի 13-ին հայտարարել են Սիրիայի իշխանությունները:

Մյուս կողմ Սիրիայում՝ Հոմս նահանգի և մասնավորապես Պալմիրա քաղաքի մոտակայքում ակտիվ մարտեր են շարունակվում Սիրիայի կառավարական ուժերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև: Դեռևս դեկտեմբերի 11-ին ԻՊ գրոհայինները կարողացել են կրկին գրավել Պալմիրա քաղաքը, որը 2016-ի մարտից գտնվում էր Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության տակ:

Պալմիրայի կորստից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ դա նպատակ ուներ կասեցնել Սիրիայի բանակի առաջխաղացումը Հալեպում։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Պալմիրայի և «Տիյաս» ռազմաբազայի վրա հարձակումը անկակնկալ էր, և այս ամենը կապված է Հալեպի գործողողությունների հետ՝ արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ ըստ երևույթին Հալեպի ուղղությամբ ավելի շատ ռեսուրսներ էին կենտրոնացած և ոչ ոք չէր սպասում, որ իսլամականները Պալմիրայի ուղղությամբ անակնկալ, անսպասելի հարձակման կանցնեն:

«Տարածված տեղեկատվություններն էլ այն մասին են փաստում, որ Պալմիրան պաշտպանող հիմնական զինվորական հատվածը չէր սպասում այդ հարձակմանը: Բայց ԻՊ տեղեկություն է տարածում, որ իրենք կաշառել են տեղի զինվորական խավին, որոնք ապահովում էին Պալմիրայի պաշտպանությունը և դա է հնարավորություն տվել մտնել քաղաք»:

Բայց ըստ Գրիգորյանի՝ մեծ հաշվով դա անակնկալ հարձակում էր, որովհետև Սիրիայի կառավարական ուժերը շատ արագ դուրս են եկել և չեն հասցրել սպառազինությունը հանել քաղաքից: Մյուս կողմից էլ, ըստ Սարգսյանի՝ եթե հաշվի առնենք, որ իսլամականների արագ կերպով առաջացել են «Տիյասի» ուղղությամբ, ակնհայտ , որ անակնկալ հարձակում էր:

Պալմիրան գրավելուց հետո ԻՊ զինյալները հարձակվում են Պալմիրայից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող «Տիյաս» ավիաբազային ուղղությամբ, մարտերը փոփոխական հաջողություններով շարունակվում են:

Անդրադառնալով այս հարցին Գրիգորյանը նշեց, որ Տիյաս ռազմաբազայի հետ կապված տեղեկությունը մի փոքր հակասական է:

«2 օր առաջ ԻՊ-ն տեղեկություն էր տարածել, որ ռազմաբազան արդեն պաշարել և պատրաստվում են վճռական ճակատամարտի: Ավելի ուշ ԻՊ-ն իր տեղեկատվական ռեսուրսները տալիս են, որ մոտեցել են ռազմաբազային հարավ-արևելքից»:

Սակայն ըստ Գրիգորյանի ԻՊ զինյալները մոտ են ռազմաբազային, բայց դեռ չեն մտել, և մարտերը շարունակվում են հենց այդ ռազմաբազային մատույցներում:

Նշենք, որ Պալմիրայի գրավումից հետո ԻՊ տեսագրություն և լուսանկարներ է տարածել, որոնցում երևում է Սիրիայի կառավարական ուժերի թողած զենք ու զինամթերքը:

«Մտահոգիչ այն է, որ 2-3 օրվա ընթացքում ԻՊ տարածած լուսանկարներում և տեսագրություններում բավականին լուրջ սպառազինություններ կան, որ թողել են կառավարական ուժերը և տպավորություն է, որ կառավարական ուժերը շատ հապճեպ, արագ են դուրս եկել, այսինքն չեն հասցրել ամբողջությամբ տարհանել այնտեղի տեխնիկան և որոշ հատվածը  ընկել է իսլամականների ձեռքը»:

Բացի այդ նշենք, որ ԻՊ տարածած լուսանկարներում երևում է, որ զինյալների ձեռքն է ընկել C-125 ՀՕՊ համակարգ:

Ըստ ԻՊ տարածած լուսանկարների՝ զինյալների ձեռքն է ընկել C-125 ՀՕՊ համակարգ:

Ըստ ԻՊ տարածած լուսանկարների՝ զինյալների ձեռքն է ընկել C-125 ՀՕՊ համակարգ:

Նշենք, որ Պալմիրան, ունի կարևոր ռազմավարական դիրք Սիրիայում և ԻՊ զինյալների կողմից այդ քաղաքի վերանվաճումը և բավականին մեծ չափի զենք և զինամթերքի ձեռք բերումը, հնարավոր է նոր զարգացումների բերի Սիրիայի Հոմս նահանգում:

Խոսելով ԻՊ հետագա նպատակների մասին Սիրիայի Հոմս նահանգում՝ արաբագետ Գրիգորյանը նշեց, որ ԻՊ-ն նպատակ ունի դուրս գալ դեպի Հոմս մարզկենտրոնի ուղղությամբ, առանցքային տարածքներ վերցնել կառավարական ուժերից:

Սակայն Սիրիայի այս հատվածներում հետագա զարգացումները պայմանավորված են այն հանգամանքով, թե արդյոք Սիրիայի բանակը գործողությունների կգնա և կկարողանա կասեցնել ԻՊ զինյալների առաջխաղացումը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կառավարական բանակը ուժեր կկենտրոնացնի Պալմիրայի ուղղությամբ՝ արաբագետը նշեց, որ դատելով Հալեպում շատ արագ զարգացող իրավիճակից, հնարավոր է, որ ազատված հիմնական մարտունական զորամիավորումները տեղափոխվեն այս հատված և հաջող գործողությունների անցնեն իսլամականների դեմ:

«Հալեպում դեռևս ամբողջությամբ չեն ավարտվել , հիմա արդեն պարզ է դառնում, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ զինյալները դուրս են գալու Հալեպից, այսինքն ռազմական գործողությունները երևի մի քանի ժամվա խնդիր է և երևի կավարտվի և կառավարական ուժերը հնարավորություն կստանան ակտիվանալ այլ ռազմաճակատներում»

Ըստ Գրիգորյանի՝ Պալմիրան հնարավոր է, որ այդ ճակատներից մեկը լինի, որովհետև Պալմիրան բացի խորհրդանշանակից ունի ռազմավարական լուրջ նշանակություն, քանի որ ստրատեգիական լուրջ դիրք է գրավում, գտնվում է Սիրիայի կենտրոնում: Միևնույն ժամանակ արաբագետը չբացառեց, որ Սիրիայի կառավարական ուժերը հնարավոր է շարժվեն Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի ուղղությամբ: 

«Շատ հնարավոր է, որ ակտիվ ռազմական գործողություններ ծավալվեն նաև Իդլիբ նահանգում, որովհետև ընդդիմադիրների հիմնական օգնությունը, սպառազինությունը, հիմնական կուտակումները Իդլիբում են, և նրանց շարքում էլ բավականին ազդեցիկ են իսլամական ծայրահեղ արմատական ուժերը: Ուստի շատ հնարավոր է, որ Իդլիբի ուղղությամբ բավականին ակտիվ գործողություններ տեսնենք՝ կառավարական ուժերի կողմից ձեռնարկված»:

Ըստ Գրիգորյանի՝ Սիրիայի կառավարական ուժերը բավականաչափ կշահեն եթե շարժվեն Իդլիբի ուղղությամբ, այսինքն, Իդլիբը վերցնելով և «թիքունքը մաքրելով», նրանք լրացուցիչ ակտիվություն կհաղորդեն և ավելի արդյունավետ կդարձնեն ռազմական գործողություններ Սիրիայի այլ հատվածներում:

Բայց արաբագետ չբացառեց, որ գուցե որոշակի համաձայնություն կա ուժերի մեջ , որ ընդդիմադիրները Հալեպը լքեն, ինչի դիմաց կառավարական ուժերը չեն շարժվի Իդլիբի ուղղությամբ:

8 responses to “Հալեպից հետո Սիրիայի բանակը կարող է ակտիվանալ այլ ռազմաճակատներում. Ս. Գրիգորյան

  1. Pingback: Հալեպի ազատագրումից հետո արդեն տարհանվել է շուրջ 6000 մարդ | Ռազմ.info

  2. Pingback: Հալեպում դադարեցվել է զինյալների դուրսբերումը | Ռազմ.info

  3. Pingback: Հալեպից տարհանվել է շուրջ 2000 մարդ, այդ թվում նաև զինյալներ | Ռազմ.info

  4. Pingback: Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի պաշտպանության նախարարները | Ռազմ.info

  5. Pingback: Ռուսաստանը կողմ է քվեարկել Հալեպի հարցով ՄԱԿ-ի բանաձևին | Ռազմ.info

  6. Pingback: Սիրիայում զինյալները շիաբնակ գյուղերի բնակչության տարհանման համար նախատեսված ավտոբուսներ են հրկիզել | Ռազմ.info

  7. Pingback: Հալեպից տարհանվել է զինյալների վերջին խումբը | Ռազմ.info

  8. Pingback: Հալեպն ականազերծող ՌԴ ԶՈւ սակրավորները վերադարձել են Ռուսաստան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *