Ռուսաստանն ու Հնդկաստանը նախապատրաստվում են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժությանը

Դեկտեմբերի 14-ին ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Տրուբից» հականավային կորվետը և ծովային տանկեր «Բորիս Բուտովան» տեղակայվել են Հնդկաստանի Վաշակհապատնամ ՌԾՈւ բազայում՝ «Ինդրա նևի-2016» համատեղ զորավարժությունը մասնակցելու համար: Դեկտեմբերի 16-ին կողմերը համաձայնեցրել են զորավարժության ակտիվ փուլի անցկացումը: 

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Ինդրա-2014» զորավարժությունից

«Ինդրա-2014» զորավարժությունից

Դեկտեմբերի 19-21-ին կանցկացվի զորավարժության ակտիվ փուլը՝ Հնդկական օվկիանոսի Բենգալյան նեղուցի ջրերում:

ՌԴ և Հնդկաստանի ռազմանավերի անձնակազմերը կանցկացնեն կապի, պայմանական հակառակորդի օդային հարձակման կասեցման, մարտավարական խմբերով նավերի խուսանավման, ծովային և օդային թիրախները հրետանային կրակով չեզոքացնելու, հականավային պաշտպանության և ընթացքից լրալցավորման վարժանքներ:

«Ինդրան» Հնդկաստանի ու Ռուսաստանի համատեղ ամենամյա զորավարժություն է, որն առաջին անգամ անցկացվել է 2003-ին: » Զորավարժությունն ունի ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ու օդային տարբերակներ։

Ցամաքային փուլն այս տարի անցկացվել է 22-ից սեպտեմբերի 1-ը՝ ռուսաստանյան Պրիմորսկի երկրամասի «Սերգեևսկի» զորավարժարանում:

«Ինդրա-Նևի-2015» զորավարժությունը անցկացվել է դեկտեմբերի 7-12-ը՝ կրկին Հնդկական օվկիանոսի Բենգալյան ծոցում։

One response to “Ռուսաստանն ու Հնդկաստանը նախապատրաստվում են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժությանը

  1. Pingback: Ռուսաստանն ու Հնդկաստանը սկսել են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժության ակտիվ փուլը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *