Daily Archives: Դեկտեմբեր 30, 2016

Վրաստանի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները

Վրաստանի Զու ցուցադրական վարժանք • Վրացական «Դիդգորի» զրահամեքենան Սաուդյան Արաբիայում • Ամերիկյան Abrams տանկերը զորավարժության համար տեղափոխվել են Վրաստան • Վրաստանի նոր ՊՆ Լևան Իզորիան՝ ԶՈւ հրամկազմի հետ Դեկտեմբեր 30, 2016 15:39 | RAZM.INFO - Razm.info-ն առանձնացրել է 2016 թվականին Վրաստանի պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ նոր պետի նշանակումը, զորակոչի վերացումը և վերականգնումը, վրացական զրահամեքենաների վաճառքը Սաուդյան Արաբիային: Տարեվերջին Վրաստանի ՊՆ նոր ղեկավարը սկսեց արմատական փոփոխություններ իրականացնել նախարարությունում և զինված ուժերում: Continue reading

Պուտին. Ռուսաստանի և Թուրքիայի երաշխավորությամբ Սիրիայում հրադադար է հաստատվում

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր Դեկտեմբեր 30, 2016 14:02 | RAZM.INFO - Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ դեկտեմբերի լույս 30-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Առայժմ հրադադարի հաստատման վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: Continue reading

ՀՀ ԶՈւ պատժիչ գործողությունների արդյունքում սպանվել է հակառակորդի 4 զինծառայող. Ա. Հովհաննիսյան

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողի հուղարկավորություն Դեկտեմբեր 30, 2016 13:49 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ նախորդ օրը ադրբեջանական զինուժի իրականացրած գործողություններից հետո հայկական ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների, ինչի հետևանքով սպանվել է հակառակորդի 4 զինծառայող: Continue reading

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիային սահմանակից նահանգներում

Թուրքիայի զինուժը շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին: Դեկտեմբեր 30, 2016 12:45 | RAZM.INFO - Դեկտեբերի 29-ին Թուրքիայի զինուժը Քոջաելի նահանգից շուրջ 30 հետևակի մարտական մեքենա և զրահափոխադրիչ է ուղարկել երկրի հարավային՝ Սիրիային սահմանակից, Գազիանթեփ նահանգի Իսլահիե գավառ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:  Continue reading

Սիրիայում վերջին 2 օրում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Դեկտեմբեր 30, 2016 11:17 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում  Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, առնվազն 5 զինծառայող վիրավորվել է։ Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» լրատվակայքը։ Continue reading