Daily Archives: Դեկտեմբեր 22, 2016

Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը բացահայտում է այդ երկրի ՊՆ կեղծ հայտարարությունը

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Մամեդով Սահիլ Սաբիր օղլուի (Məmmədov Sahil Sabir oğlu) սպանվելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Դեկտեմբեր 22, 2016 21:01 | RAZM.INFO - Ադրբեջանը ՄԱԿ է ներկայացրել իր կորուստների և «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման» դեպքերի մասին հոկտեմբեր ամսվա զեկույցը, որտեղ որևէ մարտական կորուստի մասին տեղեկություն չկա: Սակայն հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր մեկ մարտական կորստի մասին: Continue reading

Ռուսաստանը Սերբիային նվիրելու է 6 կործանիչ, 30 տանկ և այլ զենքեր

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ Դեկտեմբեր 22, 2016 20:35 | RAZM.INFO - Ռուսաստանն անվարձահատույց Սերբիային է փոխանցելու 6 միավոր ՄիԳ-29 կործանիչ, որոնց արդիականացման համար Սերբիան կծախսի 180-230 մլն եվրո (190-240 մլն դոլար):  Continue reading

Սիրիայում սպանված թուրք զինծառայողների թիվը հասել է 16-ի

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի տարածքում Դեկտեմբեր 22, 2016 19:38 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին Սիրիայի Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում ընթացող մարտերում Թուրքիայի ԶՈւ սպանված զինծառայողների թիվը հասել է 16-ի: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:  Continue reading

Ադրբեջանը ցուցադրել է Իսրայելից գնված Barak-8 զենիթահրթիռային համակարգեր

Ադրբեջանի ԶՈւ ՀՕՊ ուժերի Barak-8 ԶՀՀ Դեկտեմբեր 22, 2016 19:16 | RAZM.INFO - Դեկտեմբերի 22-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է «Իլդիրիմ» զենիթահրթիռային համալիրներով վարժանքների անցկացման մասին: Սակայն, դատելով համակարգերի տեսքից, Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մարտական կրակով վարժանքներ են անցկացրել իսրայելական արտադրության Barak-8 ԶՀՀ-ներով:  Continue reading

Վիգեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանում և ԱԳՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարարի պատվիրակության հանդիպումը Վրաստանի արտգործնախարարությունում Դեկտեմբեր 22, 2016 18:51 | RAZM.INFO - Դեկտեմբերի 22-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ: Continue reading

Ընդունվել է ՀՀ ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ռազմավարությունը

ՀՀ կառավարության՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի նիստը Դեկտեմբեր 22, 2016 18:06 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունել է «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագիծը, որի հավելվածում շարադրված է ՀՀ ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ռազմավարությունը։ Continue reading

Հայաստանը չի պատրաստվում միացյալ զորախումբն օգտագործել ընդդեմ Վրաստանի. Վիգեն Սարգսյան

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը և Վրաստան վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Դեկտեմբեր 22, 2016 16:28 | RAZM.INFO - Հայաստանը չի պատրաստվում միացյալ զորախումբն օգտագործել ընդդեմ Վրաստանի: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վրացական «Գռուզիա օնլայն» լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ: Continue reading

Վթարվել է Ղազախստանի ԶՈւ Սու-27 կործանիչ

Սու-27, Ղազախստանի ՌՕՈւՍու-27, Ղազախստանի ՌՕՈւ Դեկտեմբեր 22, 2016 14:11 | RAZM.INFO - Դեկտեմբերի 21-ին՝ գիշերային ժամերին ուսումանական թռիչք իրականացնելիս,  վթարվել է Ղազախստանի զինված ուժերի Սու-27 կործանիչներից մեկը։ Օդաչուն կործանիչը հեռացրել է բնակելի վայրերից և կատապուլտով փրկվել։ Continue reading

Իրանն ու Իրաքը կրկին զորավարժություն են անցկացրել Պարսից ծոցում

Իրանա-իրաքյան համատեղ զորավարժություն Դեկտեմբեր 22, 2016 14:00 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ին Պարսից ծոցում և Շատ էլ Արաբ գետի շրջանում Իրանն ու Իրաքը 32 նավերի ներգրավվածությամբ անցկացրել են իրենց համատեղ արդեն երկրորդ ծովային վարժանքները: Continue reading

2017-ին ՀԱՊԿ զորավարժությունն անցկացվելու է ՌԴ ԶՈւ ռազմավարական զորավարժության հետ համատեղ

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն Դեկտեմբեր 22, 2016 13:00 | RAZM.INFO - Դեկտեմբերի 21-ին Բելառուսի մայրքաղաք Մինսկում անցկացվել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը, որի ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ռազմական կոմիտեի ղեկավարի լիազորությունները հանձնել է Բելառուսի ՊՆ առաջին տեղակալին:  Continue reading