Daily Archives: Դեկտեմբեր 29, 2016

Իրանում ավարտվել է ՀՕՊ ուժերի զորավարժությունը

«Յա Զահրա» զենիթահրթիռային համալիրը «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժության ժամանակ Դեկտեմբեր 29, 2016 18:45 | RAZM.INFO - Զորավարժության երեք օրերի ընթացքում Իրանը շուրջ 12 անգամ զգուշացրել է ամերիկյան հետախուզական  անօդաչու թռչող սարքերին և կործանիչներին չմոտենալ երկրի օդային սահմանին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Continue reading

Ռուսաստանը Չինաստանին Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռներ կմատակարարի

Ռուսաստանյան արտադրության Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռ Դեկտեմբեր 29, 2016 18:41 | RAZM.INFO - 2015 թվականի նոյեմբերին կնքած պայմանագրով Չինաստանին մատակարարվելիք 4 միավոր Կա-32Ա11ՎՍ  ուղղաթիռների առաջին խմբաքանակը Չինաստանը կստանա մինչև տարեվերջ։ Մատակարարումները կշարունակվեն  2017 թվականին։ Continue reading

ԱՄՆ գլխավորած կոալիցիան չի աջակցում Սիրիայում Թուրքիայի զինուժին. Չավուշօղլու

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը: Դեկտեմբեր 29, 2016 17:04 | RAZM.INFO - Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ զենք է տրամադրում Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներին» (YPG) և «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD): Continue reading

Մոսուլում վերսկսել են ակտիվ մարտական գործողությունները

Դեկտեմբերի 28-ին Իրաքի կառավարական ուժերը երկրորդ հարձակումն են գործել Մոսուլի վրա Դեկտեմբեր 29, 2016 16:35 | RAZM.INFO - Իրաքի կառավարական բանակը թևակոխել է Մոսուլի ազատագրման գործողության երկրորդ փուլ՝ խոշոր հարձակում իրականացնելով այս պահին ԻՊ ձեռքում գտնվող քաղաքի հարավարևելյան մասում գտնվող 5 արվարձանի ուղղությամբ։ Continue reading

ՀԱՊԿ քարտուղարը սադրանք է անվանել ՀՀ սահմանին իրականացված դիվերսիայի փորձը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում ArmHiTec-2016 ցուցահանդեսի բացման ժամանակ Դեկտեմբեր 29, 2016 16:13 | RAZM.INFO - ՀԱՊԿ կայքը տարածել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ Չինարիի դիվերսիայի վերաբերյալ հայտարարությունը, որում նշում է, որ ՀԱՊԿ քարտուղարությունում տագնապով են ընդունել Հայաստանի Չինարի գյուղի մոտ եղած զինված բախման մասին տեղեկությունը: Continue reading

Հայաստանի բոլոր քաղաքներում կբացվեն հրաձգարաններ

Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնություն Դեկտեմբեր 29, 2016 15:23 | RAZM.INFO - Երևանում և ՀՀ մարզերում 2018-2024 թվականներին կկառուցվեն անվճար հիմունքներով գործող ուսուցողական-մարզումային հրաձգարաններ և վճարովի հիմունքներով գործող ժամանցային հրաձգարաններ (տիր), որտեղ [քաղաքացիները] կծանոթանան զենքին, կսովորեն նշանառել ու կրակել, պարբերաբար կանցկացնեն վարժանքներ:  Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է իր մեկ «անհետ կորած» զինծառայողի մասին

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն Դեկտեմբեր 29, 2016 14:38 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է, հակառակորդը կրել է «մինչև 7 զինծառայողի կորուստ»։ Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինծառայողներից մեկի դիակը մնացել է մեր դիրքերում: Continue reading

[Լրացված] Դեկտեմբերի 29-ին թշնամու դիվերսիայի պատճառով ՀՀ ԶՈւ-ն ունի 3 կորուստ

Դեկտեմբեր 29, 2016 12:30 | RAZM.INFO - Հայաստանի զինված ուժերի երեք զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա, զոհվել է դեկտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի բանակի՝ Չինարիի ուղղությամբ կատարված դիվերսիայի փորձի ժամանակ։ Այս Razm.info-ի հետ զրույցում տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Continue reading

ՊՆ խոսնակ. «Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ Չինարիի մոտ, մարտը շարունակվում է»

Տավուշի մարզի սահմանապահ դիրք Դեկտեմբեր 29, 2016 10:30 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինուժը փորձել է դիվերսիոն ներթափանցում իրականացնել Տավուշի մարզի Չինարի գյուղի հարավարևելյան ուղղությամբ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում։ Continue reading