Daily Archives: Դեկտեմբեր 15, 2016

ՌԴ ԶՈւ զենիթահրթիռային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում Աբխազիայում

Ռուսաստանյան Ս-300Վ զենիթահրթիռային համակարգի արձակման կայան Դեկտեմբեր 15, 2016 20:38 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում տեղակայված 7-րդ ռազմաբազայի զենիթահրթիռային ստորաբաժանումները կրակի կառավարման վարժանքների ընթացքում հետ են մղել պայմանական հակառակորդի ավիացիայի հարձակումը։ Continue reading

Էրդողանը պատրաստվում է դառնալ Թուրքիայի միանձնյա ղեկավար՝ հսկողության տակ վերցնելով նաև ԶՈւ-ն

Թուրքիայի նախագահ Էրդողանը ստորագրում է Թուրքիայի պատվերով ճապոնական ընկերության արտադրած «Թյուրքսաք-4Ա» կապի արբանյակի ընդունման պայմանագիրը Դեկտեմբեր 15, 2016 20:23 | RAZM.INFO - Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովը սկսել է քննարկել իշխող կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխություների առաջարկի փաթեթը, որով նախատեսվում է Թուրքիայում սահմանել կառավարման նախագահական համակարգ և բանակն ամբողջությամբ դնել նախագահի ենթակայության տակ: Continue reading

ԵՄ-ում քննարկում են պաշտպանական համագործակցության միջոցառումներ

Բելգիացի զինծառայող Գերմանիայում ԵՄ մարտական խմբի զորավարժության ժամանակ․ 2014 Դեկտեմբեր 15, 2016 19:08 | RAZM.INFO - Հոկտեմբերի 15-ին Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է պաշտպանության և անվտանգության գծով Եվրոպական Միության նոր հայացքների մասին։ Continue reading

Իրանն ու Իրաքը համատեղ զորավարժություն են անցկացրել Պարսից ծոցում

Իրանի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում ջրային տարածքներում Դեկտեմբեր 15, 2016 18:03 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Պարսից ծոցի հյուսիսում և Շատ էլ Արաբ գետի շրջանում Իրանի ու Իրաքի առափնյա պաշտպանության ուժերը անցկացրել են  «Մոհամմադ ռասուլ Ալլահ» անվանումով համատեղ զորավարժություն: Այս մասին հայտնում է իրանական «Դեֆապռես» լրատվական կայքը: Continue reading

2017 թվականի Իրանի ռազմական բյուջեն կկազմի 10 մլրդ դոլար

Իրանի ԻՀՊԿ զինծառայողները Դեկտեմբեր 15, 2016 16:38 | RAZM.INFO - Դեկտեմբերի 5-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեջլիսին է ներկայացրել հաջորդ տարվա (իրանական օրացույցով 2017թ. մարտի 21-ից) պետական բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտի ծախսերի համար նախատեսվում է հատկացնել ավելի քան 10 մլրդ դոլար: Continue reading

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ ԶՈւ՝ ՏՏ ոլորտներում մասնագիտացված զինծառայողներ Դեկտեմբեր 15, 2016 12:28 | RAZM.INFO - Մասնագիտացված զորակոչիների մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները: Continue reading

Չավուշօղլու. Թուրքիան առանց երկմտելու կհարվածի PKK-ի դիրքերին Իրաքի Թալ-Աֆար քաղաքում

Իրաքի զորքերը մոտենում են Թալ-Աֆար քաղաքին: Դեկտեմբեր 15, 2016 11:39 | RAZM.INFO - Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ, եթե «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) սպառնալիք ստեղծի Իրաքի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքում Թուրքիան առանց երկմտելու կհարվածի PKK-ի դիրքերին:  Continue reading

Բժշկական կազմի սպաների զորակոչն ու զորացրումը կանցկացվեն դեկտեմբերին

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության վարժանք Դեկտեմբեր 15, 2016 10:43 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր, որն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը: Continue reading

Արցախի շփման գծում թշնամին կրակել է նաև 82 մմ ականանետով

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։ Դեկտեմբեր 15, 2016 10:17 | RAZM.INFO - Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Արցախի շփման գծում, ի թիվս այլ զենքերի, արևելյան (Մարտունի) պաշտպանական հատվածում հակառակորդը կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (1 արկ): Continue reading

ԱՄՆ-ն չեղարկել է Սաուդյան Արաբիային որոշ զինատեսակների մատակարարումը

Յեմենի մայրաքաղաք Սանայի ռմբակոծումը Դեկտեմբեր 15, 2016 10:02 | RAZM.INFO - ԱՄՆ-ն չեղարկել է Սաուդյան Արաբիային գերճշգրիտ զինատեսակների մատակարարումը ի նշան Եմենում քաղաքացիների շրջանում գրանցված  զոհերի թվի բողոքի: Continue reading