Daily Archives: Դեկտեմբեր 20, 2016

Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անում Աֆղանստան մեկնելուց առաջ

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Վազիանի զորավարժարանում՝ Թբիլիսի մոտակայքում: Դեկտեմբեր 20, 2016 20:18 | RAZM.INFO - Վրաստանի ԶՈւ արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակում ինտենսիվ պատրաստություն է իրականացվում «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Աֆղանստան ուղարկվելու համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը: Continue reading

Իտալիան առաջարկել է Լիբանանում ՀՀ ԶՈւ խաղաղապահների թիվը հասցնել 100-ի

Նոյեմբերի 30-ին Հայաստան է վերադարձել Լիբանանում խաղարարար առաքելություն իրականացրած ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 4-րդ զորախումբը Դեկտեմբեր 20, 2016 17:40 | RAZM.INFO - Իտալական բանակի գեներալներից մեկն առաջարկել է Լիբանանում խաղաղապահ առաքելության մասնակցող հայ խաղաղապահների թիվը հասցնել 100-ի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, անցկացված ասուլիսին հայտարարել է ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, փոխանցում է Panorama լրատվակայքը։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ ԳՇ հրամանատարն այցելել է Սիրիային սահմանակից շրջաններ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Սիրիայի սահմանակից շրջաններ Դեկտեմբեր 20, 2016 16:16 | RAZM.INFO - Դեկտեմբերի 16-20-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը զինված ուժերի հրամանատարության հետ այցելել է Սիրիայի սահմանակից Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումներ, եղել Քիլիսի, Հաթայի, Գազիանթեփի սահմանային անցակետերում:  Continue reading

Սիրիայում զինյալները շիաբնակ գյուղերի բնակչության տարհանման համար նախատեսված ավտոբուսներ են հրկիզել

Իդլիբի նահանգում հրկիզված ավտոբուսներից մեկը Լուսանկարը՝ Reuters գործակալության Դեկտեմբեր 20, 2016 16:10 | RAZM.INFO - Իդլիբ նահանգում զինյալները հրկիզել են շիաբնակ Քեֆրայա և Ֆոուա գյուղերից բնակիչներին և վիրավորներին տարհանելու համար նախատեսված ավտոբուսներ։ Ավտոբուսները հարձակման ենթարկվել են մինչև գյուղեր հասնելը։ Continue reading

Հունաստան կատարած այցի ժամանակ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանի նախագահին

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահին Դեկտեմբեր 20, 2016 15:45 | RAZM.INFO - Հունաստանի պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ։ Continue reading

Ստեղծվել է զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները Դեկտեմբեր 20, 2016 14:42 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի շրջանակներում ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Continue reading

Ռուսաստանը հետաքնչական խումբ է ուղարկել Թուրքիա՝ դեսպանի սպանությունը հետաքննելու

Թուրքիայի ոստիկանության արագ արձագանքման ուժերի ծառայող Մևլյութ Մերթ Ալթինթաշը՝ ՌԴ դեսպանին սպանելուց հետո Դեկտեմբեր 20, 2016 12:30 | RAZM.INFO - Ռուսաստանը հատուկ ծառայությունների, հետաքնչական կոմիտեի և ԱԳՆ աշխատակիցների կազմված 18 հոգանոց հետաքնչական խումբ է գործուղել Թուրքիա՝ այդ երկում ՌԴ դեսպանի սպանությունը հետաքննելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. Continue reading

Ռուսաստանը կողմ է քվեարկել Հալեպի հարցով ՄԱԿ-ի բանաձևին

Զինյալների դուրսբերումն ազատագրված Հալեպից (2016 դեկտեմբեր) Դեկտեմբեր 20, 2016 12:13 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ին Ռուսաստանը կողմ է քնեարկել Հալեպի բնակիչների տարհանման գործընթացի միջազգային մոնիթորինգ անցկացնելու և բնակչությանը հումանտիտար օգնություն տրամադրելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2328 բանաձևին:  Continue reading

Ռուսաստանն ու Հնդկաստանը սկսել են «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժության ակտիվ փուլը

Դեկտեմբեր 20, 2016 11:57 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-21-ին Հնդկական օվկիանոսի Բենգալյան նեղուցի ջրերում անցկացվում է ռուս-հնդկական «Ինդրա նևի-2016» զորավարժության ակտիվ փուլը: Դեկտեմբերի 19-ին ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Տրուբից» հականավային կորվետը և ծովային տանկեր «Բորիս Բուտովան» դուրս են եկել նեղուցի տարածք՝ վարժանքներին մասնակցելու համար: Continue reading

Հայաստանի և Հունաստանի ՊՆ ղեկավարները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությունը

Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Դեկտեմբեր 20, 2016 11:46 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հունաստանում հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսին: Անցկացվել է երկու երկրների ՊՆ-ների ընլայնված կազմով հանդիպում: Քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության վերաբերող հարցեր: Continue reading