Monthly Archives: Հունվար 2017

Դոնբասում վերսկսվել են ակտիվ ռազմական գործողությունները

Հունվար 31, 2017 19:13 | RAZM.INFO - Հունվարի 30-ին Դոնբասի շրջանում Ուկրաինայի ԶՈւ և Դոնեցկի զինված կազմավորումների միջև վերսկսվել են ակտիվ ռազմական գործողությունները։ Հունվարի 31-ի առավոտյան բախումների արդյունքում զոհվել է 3 ուկրաինացի զինծառայող, կա տասնյակից ավելի վիրավոր։ 2 օրվա ընթացքում ընդհանուր հաշվով զոհվել է 7 ,վիրավորվել՝ 35 ուկրաինացի զինծառայող։ Continue reading

Վիգեն Սարգսյանն այցելել է իրանական ընկերություններ

Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպումը Թեհրանում Հունվար 31, 2017 19:13 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 31-ին, Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թեհրանում գտնվող «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է։ Continue reading

ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ

ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ Հունվար 31, 2017 17:54 | RAZM.INFO - Հունվարի 23-ից 27-ը ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաքներ: Իրականացվել են մարտավարական, մարտական և զորահավաքային, բարոյահոգեբանական, տեխնիակական, թիկունքային խնդիրների վերաբերյալ տեսական ու գործնական պարապմունքներ: Continue reading

Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել` խախտելով ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը. FoxNews

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Հունվար 31, 2017 15:15 | RAZM.INFO - Հունվարի 29-ին Իրանը Թեհրանից 225 կմ հեռավորության վրա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել։ Հրթիռը պայթել է 966կմ անցնելուց հետո։ Այս մասին տեղեկացնում է FoxNews  լրատվակայքը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներին։ Continue reading

Սև ծովում մեկնարկում է ՆԱՏՕ-ի ամենամյա զորավարժությունը

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում Հունվար 31, 2017 14:46 | RAZM.INFO - Փետրվարի 1-ին Սև ծովի ջրային տարածքում կմերկնարկի ամենամյա «Ծովային վահան-2017» զորավարժությունը, որին ներգրավվելու են ՆԱՏՕ-ի և 7 անդամ երկրների նավատորմեր: Կներգրավվեն նաև կառույցի անդամ չհանդիսացող Ուկրանիայի ստորաբաժանումները:  Continue reading

Եմենում հութի զինյալները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՌԾՈւ ֆրեգատին

Սաուդյան Արաբիայի ՌԾՈւ Ալ-Մադինա դասի ֆրեգատ Հունվար 31, 2017 14:23 | RAZM.INFO - Հունվարի 30-ին հութիական ցեղերի զինյալ խմբավորումը հարձակվել է Եմենի արևմտյան ափին Սաուդյան Արաբիայի ռազմածովային ուժերի ֆրեգատի վրա: Սպանվել է նավի անձնակազմի երկու անդամ, 3-ը՝ վիրավորվել: Continue reading

Հայաստանի և Իրանի ՊՆ ղեկավարները կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Հունվար 31, 2017 13:27 | RAZM.INFO - Հունվարի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Իրանում հանդիպել է այդ երկրի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է Իրանի ՊՆ կայքը։ Continue reading

Դամասկոսի նահանգում զենքը վայր է դրել Սիրիայի զինյալ խմբավորումների ևս 1100 զինյալ

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի հյուսիսային շրջաններում Հունվար 31, 2017 12:32 | RAZM.INFO - Հունվարի 30-ին Սիրիայի կառավարական բանակի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տարբեր զինյալ խմբավորումների շուրջ 1100 զինյալ վայր է դրել զենքը և հեռացել Սիրիայի մայարաքաղաք Դամասկոսից արևելք ընկած Բարադա գետի հովտից: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Continue reading

Թուրքիան և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են թուրքական կործանիչների ստեղծման պայմանները

Թուրքիայի տեղական կործանիչի եռաչափ պատկերը Հունվար 31, 2017 11:05 | RAZM.INFO - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ Թուրքիայի այցելության ժամանակ երկու երկրները պայմանագիր են կնքել Թուրքիայի զինված ուժերի համար նոր սերնդի տեղական  «TF-X» (Turkish Fighter X) կործանիչ նախագծի մշակման համար: Այս մասին հայտնել է  թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  Continue reading

Վիգեն Սարգսյանն Իրանի գործընկերոջ հետ կքննարկի պաշտպանական համագործակցությունը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիին Հունվար 30, 2017 20:10 | RAZM.INFO - Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրան: Continue reading