Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են 2017թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Դեկտեմբերի 16-ին Բաքվում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ստորագրել են 2017թ. համագործակցության ծրագիրը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը:

Ըստ պլանի՝  նախատեսվում է համագործակցություն  ռազմատեխնիկական, կիբերանվտանգության, ռազմական կրթության, համատեղ վարժանքներ անցկացնելու ոլորտներում:

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2017թ. համագործակցության պլան

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2017թ. համագործակցության պլան

Նշենք, որ երկրների համատեղ զորվարժությանը մասնակցելու է նաև Թուրքիան: Հիշեցնենք, որ հունիսին 6-ին «Նովոստի Գռուզի»  լրատվական գործակալությունը, հղում անելով Վրաստանի ՊՆ-ին, հայտնեց, որ Վրաստանի ԶՈւ հատուկ ջոկատայինները զորավարժությունների են մասնակցել Թուրքիայում: Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, սակայն, պաշտոնապես նման հաղաորդագրություն չի տարածել: Ենթադրաբար վարժանքներն անցկացվելու են նույն ձևաչափով:

Կողմերը քննարկել են նաև եռակողմ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական համագործակցության հարցերը: 2017թ. նախատեսվում է  երեք երկրների ԶՈւ ԳՇ պետերի հանդիպում Վրաստանում:

One response to “Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են 2017թ. ռազմական համագործակցության ծրագիրը

  1. Pingback: Ապրիլին Ադրբեջանի ՊՆ ղեկավարը կայցելի Վրաստան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *