Իրանական «Բասիջը» զորավարժություն է անցկացրել երկրի հյուսիս-արևելքում

Դեկտեմբերի 15-ին  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կազմավորումը «Բեյթ օլ մողադասի»  3 գումարտակի 650 զինծառայողի ներգրավվածությամբ   զորավարժություն է անցկացրել երկրի հյուսիսարևելյան Խորասան նահանգի Թորբաթ է Հեյդարիե քաղաքում: Այս մասին «ԻՌՆԱ»-ին հղում անելով՝ տեղեկացնում է իրանական Tnews լրատվական կայքը:

Զորավարժության ժամանակ զինծառայողները խաղարկել են պայմանական  հակառակորդին  դիմագրավելու գործողություններ, իրականացրել որոնողա-փրկարարական վարժանքներ:

«Բասիջ» ստորաբաժանման զինծառայողները զորավարժության ժամանակ

«Բասիջ» ստորաբաժանման զինծառայողները զորավարժության ժամանակ (արխիվ)

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերին, «Բեյթ օլ մողադասի» գումարտակների ներգրավվածությամբ  զորավարժություններ են անցկացվել երկրի 14 նահանգում:

«Բասիջը» (պրսկ. بسيج)   իրանցի երիտասարդ կամավորներից կազմված կիսառազմական կազմավորում է: Հիմնվել է 1979թ. այաթոլլահ Խոմեյնիի հրամանով: 2007 թվականից  ԻՀՊԿ ենթակայության ներքո է:

Բասիջի գործառույթներից են՝ ներքին անվտանգություն ապահովելը, հասարակական կարգ ու կանոն պահելը, սոցիալական օգնություն տրամադրելը,  հանրային  կրոնական արարողություններ կազմակերպելը և այլն:

One response to “Իրանական «Բասիջը» զորավարժություն է անցկացրել երկրի հյուսիս-արևելքում

  1. Pingback: Բասիջը զորավարժություն է անցկացրել Թեհրանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *