Ադրբեջանի նախագահն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելել է Ադրբեջան, հանդիպել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի ՊՆ ղեկավարը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահականի կայքը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի ՊՆ ղեկավարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի ՊՆ ղեկավարին

Ադրբեջանի նախագահականն առայժմ մանրամասներ չի հաղորդում հանդիպումից:

Վրաստանյան «Грузия Онлайн» լրատվական կայքը, հղում անելով երկրի ՊՆ հաղորդագրությանը, հայտնում է, որ կողմերը քննարկել են երկկողմ ստրատեգիական համագործակցությունը: Լևան Իզորիան կարևորել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացումը, այդ թվում՝ նաև եռակողմ ձևաչափերով:

Ամենայն հավանականությամբ խոսքը Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան համագործակցության մասին է: Կողմերը նաև անցկացնում են համատեղ զորավարժություններ:

Այցի ընթացքում Վրաստանի ՊՆ ղեկավարը պետք է հանդիպի Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին, վարչապետ Արթուր Ռասիզադեին, արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:

One response to “Ադրբեջանի նախագահն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 11 – 17 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *