Դեկտեմբերի 27-ին օրեր առաջ Վրաստանի զինված ուժերից հեռացված ռազմական ոստիկանները մամուլի ասուլիս են կազմակերպել և հայտարարել, որ պատրաստվում են համատեղ դատական գործ հարուցել Վրաստանի պաշտպանության նախարարության դեմ՝ իրենց հեռացնելու համար:
Այս մասին հայտնում է վրաստանյան «Interpressnews» լրատվակայքը:
Հեռացված ռազմական ոստիկանների ներկայացուցիչ Շոթի Մատիտաիշվիլին հայտարարել է, որ դեկտեմբերի 21-ին Վրաստանի ԶՈւ կազմից հեռացվել է 140 ռազմական ոստիկան: Այդ թվում հեռացվածներից 40-ը ռազմական ոստիկանության Արևմտյան գումարտակից են, իսկ 100-ը՝ Արևելյան:
Հեռացված ռազմական ոստիկանները պնդմամբ՝ նրանց հայտնել են, իրենց հաստիքները կրճատվում են, իսկ պատճառը «ուռճացված հաստիքների առկայությունն է»:
«Մեր պահանջն է, որպեսզի կամ արագ վերականգնեն մեր հաստիքները, կամ մեզ այլընտրանք առաջարկեն: Մենք կդիմենք դատարան, իսկ հետո կորոշենք, ինչը ոնց անել», – հայտարարել է Մամատաիշվիլին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան երկրի խորհրդարանում հայտնեց ՊՆ-ում և ԶՈւ-ում կառուցվածքային բարեփոխումներ կատարելու ծրագրերի մասին։ Կրճատումներ կլինեն ՊՆ վարչություններում, կլուծարվի մեկ հետևակային բրիգադ։ Հնարավոր է մնացած բրիգադները փոխեն իրենց տեղակայման վայրերը։
Ավելի Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Վլադիմիր Չաչիբաիան հայտարարեց, որ Վրաստանի զինված ուժերի շարքերում սպասվում են քաղաքացիական անձնակազմի կրճատումներ և ռազմական պոտենցիալի զարգացման նպատակով մնացյալ ֆինանսական միջոցների վերաբաշխում։