Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայի հարցով բանակցելու են առանց քրդերի. Չավուշօղլու

Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է , որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են հասել Սիրիայի ամբողջ տարածքում դեկտեմբերի 29-ի գիշերվանից «զինյալների և Սիրիայի կառավարական ուժերի» միջև հրադադարի հաստատման նախագծի շուրջ: Ահաբեկչական խմբավորումների վրա այս հրադադարը չի տարածվելու: Սակայն ռուսաստանյան կողմը դեռևս այս հարցով հստակ բան չի ասել: 

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

Թուրքական աղբյուրը հայտնում  է նաև, որ հրադադարի հաջող գործարկման պարագայում պաշտոնական Մոսկվայի և Անկարայի հովանավորությամբ, Սիրիայի իշխանությունները և ընդդմադիրները կսկսեն բանակցությունները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

Դեկտեմբերի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի ձեռք բերած պայմանավորվածությունը ամեն պահ կարող է գործի դրվել: Նա նաև նշել է, որ կողմերը մոտ են Սիրիայում կայուն հրադադարի և քաղաքական կարգավորմանը հասնելուն:

Սակայն միևնույն ժամանակ Չավուշօղլուն ընդգծել է, որ Աստանայում Սիրիայի իշխանությունների և ընդդիմադիրների հանդիպման ժամանակ քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) չի մասնակցելու:

«Ահաբեկչական կառույցները բանակցություններից դուրս են մնում: PYD-ն հանդիպումներին չի մասնակցելու: Թուրքիան շարունակելու է պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG) [Այն համարվում է PYD-ի ռազմական թևը]»,-ասել է Չավուշօղլուն

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համաձայնության են եկել Սիրիայի ճգնաժամի հարցումը բանակցությունները շարունակել Աստանայում: Ընդ որում,  ըստ Պուտինի, բանակցություններին մասնակցելու են միայն Ռուսաստանը և Թուրքիան: Ռուսները Սիրիայի կառավարության, իսկ թուրքերը՝ սիրիական զինյալների անունից:

Դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խուսափել է մեկնաբանել Սիրիայի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնության հասնելու մասին թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունները:

«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ բավարար տեղեկություններ չունեմ»,-ասել է Պեսկովը:

Նա միևնույն ժամանակ նշել է, ու Ռուսաստանը Թուրքիայի հետ մշատական կապի մեջ է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում և Աստանայում բանակցությունների շարունակման շուրջ:

Այսպիսով կարելի է պնդել, որ Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնությամբ Սիրիայի քննարկումներից դուրս է մնում փաստացիորեն քրդական PYD-ն, որը Թուրքիայի կողմից որոկվում է որպես ահաբեկչական կառույց և համարվում է Սիրիայում «Քրդսատանի աշխատավորական կուսակցության» (PKK) թևը: Այս առումով Թուրքիան մշտապես հակասությունների մեջ է ԱՄՆ-ի հետ, որը աջակցում է PYD-ին և գտնում է, որ այդ կառույցը Սիրիայում ԻՊ դեմ պայքարում կարող է մեծ ներդրում ունենալ:

Թուրքական կողմը բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին PYD-ին Թուրքիայի փոխարեն գերադասելու համար: Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնիսկ մեղադրել է ԱՄՆ -ի գլխավորած կոալիցիային ԻՊ-ին, PYD-ին և YPG-ին աջակցելու մեջ:

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

2 responses to “Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայի հարցով բանակցելու են առանց քրդերի. Չավուշօղլու

  1. Pingback: ԱՄՆ գլխավորած կոալիցիան չի աջակցում Սիրիայում Թուրքիայի զինուժին. Չավուշօղլու | Ռազմ.info

  2. Pingback: Պուտին. Ռուսաստանի և Թուրքիայի երաշխավորությամբ Սիրիայում հրադադար կհաստատվի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *