Իրանը զորավարժության ժամանակ տեղական արտադրության ՀՕՊ հրթիռ է կիրառել

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Իրանի հարավում անցկացվող «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժության ժամանակ առաջին անգամ «Թալաշ» ԶՀՀ-ից փորձարկվել է տեղական արտադրության մեծ հեռահարության (մինչև 150կմ)  «Սայադ-3»  հրթիռը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Զորավարժությանը ներգրավվել են նաև Ս-200 ԶՀՀ-ներ։Համակարգից  արձակած հրթիռը ոչնչացրել է պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքը։

Իրանական արտադրության «Սայադ-3» հրթիռ

Իրանական արտադրության «Սայադ-2» հրթիռ

Ս-200 ԶՀՀ-ն «Վելայեթի երկնքի պաշտպաններ» զորավարժության ժամանակ

Ս-200 ԶՀՀ-ն «Վելայեթի երկնքի պաշտպաններ» զորավարժության ժամանակ

Զորավարժության 3-րդ փուլին ներգրավվել էին նաև Ֆ-4 , Ֆ-5, Ֆ-7, Սու-24, «Միրաժ» կործանիչներ, Lockheed C-130 Hercules լիցքավորող ինքնաթիռներ։

«Վելայեթի երկնքի պաշտպաններ  7» զորավարժությունը մեկնարկել է  դեկտեմբերի 26-ին։ Ընդգրկում է հիմնականում հարավային  Բուշեհր, Հորմոզգան, Խուզիսթան նահանգների օդային տարածքները:

ՀՕՊ ուժերից բացի, զորավարժությանը ներգրավված են նաև բանակի և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ու հրետանային ուժեր, «Բասիջը», ոստիկանական ստորաբաժանումներ։

Զորավարժության երկրորդ փուլում կիրռավել են տեղական արտադրության միջին հեռահարության «Մարսադ» և  ցածր հեռահարության «Յա Զահրա» հրթիռային համակարգերը։

Զորավարժության  նպատակը ռադարային, հրթիռային համակարգերը, ռադիոէլեկտրոնային հետախուզության կայանները  արագ տեղափոխելու ու բացազատելու հմտությունները ամրապնդելը ու ՀՕՊ ուժերի գործողությունները համակարգելն է։

Իրանական արտադրության «Մարսադ» զենիթահրթիռային համալիրը

Իրանական արտադրության «Մարսադ» զենիթահրթիռային համալիրը

«Մարսադ» ԶՀՀ-ից արձակված հրթիռը. «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժություն

«Մարսադ» ԶՀՀ-ից արձակված հրթիռը. «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *