Daily Archives: Հուլիս 16, 2020

Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը հանդիպել է նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարի հետ

Հուլիս 16, 2020 23:54 | RAZM.INFO -

Հուլիսի 16-ին Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, բացի Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովից, հանդիպել է նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսթաֆաևի հետ:

Continue reading

ՀՀ ՊՆ-ն ֆոտոապացույցներով ֆիքսել է հակառակորդի դիակի դուրսբերման 10 դեպք․ տեղեկատվական հարթակի ճեպազրույցը՝ ամփոփ

ՊՆ շենք Հուլիս 16, 2020 22:35 | RAZM.INFO -

Այս պահի դրությամբ ՀՀ ՊՆ-ն ֆոտոապացույցներով ֆիքսել հակառակորդի 10 դիակի դուրսբերման դեպք։ Օրվա ընթացքում ՀՀ ԶՈՒ-ն թույլ է տվել Ադրբեջանին նախօրեին մնացած դիակները դուրս հանել ՀՀ տարածքից, ընդ որում արդեն հրապարակված լուսանկարներում երևացող տարածքը միակը չէ, որտեղ կան ադրբեջանցիների դիակներ։

Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ից սպառնում են հարվածել Մեծամորի ատոմակայանին

Մեծամորի ատոմակայան Հուլիս 16, 2020 20:04 | RAZM.INFO -

Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըն այսօր հայտարարել է, թե հայկական կողմը չի կարող հարվածել Մինգեչավուրի ջրամբարին, քանի որ դրա տեղակայման ռելիեֆը, այդտեղ իրականացվող ամրապնդման աշխատանքներն ու Ադրբեջանի ՀՕՊ միջոցները դա թույլ չեն տա։ Միաժամանակ Դարգյահլըն սպառնալիք է հնչեցրել, թե Ադրբեջանը կարող է ի պատասխան հարվածել Մեծամորի ատոմակայանին։

Continue reading

Ադրբեջանը հաստատել է սպանվածի մասին տեղեկությունը

հերթական կորուստը ադրբեջանական բանակում Հուլիս 16, 2020 18:01 | RAZM.INFO -

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի Թովուզի հատվածում ընթացող բախումների հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Ինչպես ավելի վաղ պարզել էինք սոցցանցերից՝ նա պայմանագրային զինծառայող, շարքային Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu) է։

Continue reading

Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատարը Թուրքիա միայնակ չի մեկնել

Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թահիրովը Հուլիս 16, 2020 17:12 | RAZM.INFO -

Ըստ «Ռազմինֆոյի» դիտարկումների՝ Ադրբեջանի ՊՆ տեղակալ, ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թահիրովին Թուրքիա պաշտոնական այցի ընթացքում ուղեկցում են Ադրբեջանի ԶՈւ հետախուզության վարչության պետը, ԶՈւ 4-րդ կորպուսի շտաբի պետը, և ամենայն հավանականությամբ, հրթիռահրետանային զորքերի հրամանատարը։

Continue reading

Վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ

Հուլիս 16, 2020 16:33 | RAZM.INFO -

Այսօր հակառակորդի մարտական ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։

Continue reading

Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատարը մեկնել է Թուրքիա

Զաքիր Հսանովը ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թահիրովի հետ Հուլիս 16, 2020 16:11 | RAZM.INFO -

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարին։

Continue reading

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ազատվել է պաշտոնից

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով Հուլիս 16, 2020 15:32 | RAZM.INFO -

Հուլիսի 16-ին պաշտոնից ազատվել է Ադրբեջանի երկարամյա արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Նա այս պաշտոնին նշանակվել էր 2004թ. ապրիլին։ Երկրի նոր արտգործնախարար է նշանակվել կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը։

Continue reading

Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ԶՈւ-ն զոհ ու վիրավոր չի ունեցել․ տեղեկատվության հարթակի ճեպազրույցը՝ ամփոփ

ՊՆ շենք Հուլիս 16, 2020 14:28 | RAZM.INFO -

Հակառակորդի շուրջ 100 զինծառայող, հրետանու աջակցությամբ, փորձել է հարձակվել մեր դիրքի վրա։ Հայկական զինված ուժերի գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է զգալի կորուստներ, խոցել ենք առնվազն 1 զրահատեխնիկա՝ հավանաբար տանկ։

Continue reading

Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ . ԱԱԾ

Հուլիս 16, 2020 14:02 | RAZM.INFO -

Հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել էր Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը, ապա հայտնվել Նախիջևանում, որտեղ գերեվարվել է:

Continue reading